Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Պուտինը և՛ բարոյական, և՛ իրավական անհրաժեշտ հիմքերն ունի Ստեփանակերտ այցելելու

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Պուտինը և՛ բարոյական, և՛ իրավական անհրաժեշտ հիմքերն ունի Ստեփանակերտ այցելելու
16.10.2013 | 11:35

Թեև, ընդհանուր առմամբ, պարոն Բալայանի բաց նամակը ՌԴ Նախագահ Պուտինին աչքի չի ընկնում ռուս-հայկական բարեկամության ու փոխգործակցության անխուսափելի և անհրաժեշտ բնույթը հավաստող նոր փաստարկներով, այնուամենայնիվ, ուշադրության արժանի եմ համարում դրանում ներառված որոշ դիտարկումներ: Դրանցից առնվազն մեկը միանգամայն իրատեսական և իրագործելի է. խոսքս Արցախ այցելելու վերաբերյալ Վլադիմիր Պուտինին ուղղված կոչ-առաջարկն է: Ես կարծում եմ, որ իսկապես նախագահ Պուտինը, հանդիսանալով Մինսկի խմբի համանախագահ պետության ղեկավար, և´ բարոյական, և´ իրավական անհրաժեշտ հիմքերն ունի Ստեփանակերտ այցելելու և տեղում ստեղծված իրավիճակին ծանոթանալու: Ռուսական կողմի այսօրինակ նախաձեռնությունը կարող է լավ օրինակ ծառայել նաև ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների համար: Երկրորդ հետաքրքրական դիտարկումը վերաբերում է այն փաստի արձանագրմանը, որ, հակառակ հանուն ռուս-հայկական փափագած միասնականության ապահովման երկուստեք գործադրված ջանքերին, այսօր Ռուսաստանը Հայաստանի հետ չունի ընդհանուր սահման: Ենթադրվում է, որ ընդհանուր սահման ունենալու խնդիրը շուտափույթ լուծում է պահանջում, և այդ համատեքստում ևս պարոն Պուտինի այցը Արցախ կարող է շատ արդյունավետ լինել. Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի բաժանարար գծի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող բարձունքներից միանգամայն տեսանելի են Ռուսաստանի կովկասյան սահմանները, այնպես որ, ՌԴ Նախագահը հնարավորություն կունենա առարկայնորեն զգալու, թե աշխարհագրական մասշտաբով որքան փոքր է մեր երկու երկրները բաժանող տարածությունը (իրականում, երազած ընդհանուր սահմանն ունենալու համար, կողմերից ընդամենը ժամեր կպահանջվի): Եվ երրորդը` պարոն Բալայանը կոչ է անում Ռուսաստանի ղեկավարին վերստանձնել այն պատասխանատվությունը տարածաշրջանի և այստեղ ապրող ժողովուրդների հանդեպ, որն ուներ Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերին համապատասխան: Մեզանում այդ կոչն ընկալվեց որպես Արցախը ՌԴ կազմի մեջ ընդունելու հորդոր, և այդ կապակցությամբ պետք է նշեմ, որ Արցախի ՌԴ կազմի մեջ մտնելը, առանց Հայաստանի, միանգամայն նոր մարտահրավերներ կստեղծի տարածաշրջանում ընդհանրապես և հատկապես Ռուսաստանի համար:

Դիտվել է՝ 1413

Մեկնաբանություններ