Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Վիքիներում» աշխատելը հաճելի զբաղմունք է

«Վիքիներում» աշխատելը հաճելի զբաղմունք է
17.09.2013 | 13:34

«Վիքին սիրում է հուշարձաններ» միջազգային լուսանկարչական ամենամյա մրցույթին այս տարի մասնակցում է շուրջ 50 երկիր: 2012 և 2013 թվականներին այն, որպես աշխարհի ամենամեծ լուսանկարչական մրցույթ, գրանցվել է Գինեսի գրքում: Նախորդ տարի մրցույթի լուսանկարների թիվը գերազանցել է 350 000-ը։

Այս տարի աշխարհի ամենամեծ լուսանկարչական մրցույթին միացել է նաև Հայաստանը: Կազմակերպիչը «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունն է։ Մասնակցել կարող են պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ լուսանկարիչներ` սեպտեմբերի ընթացքում և նախկինում արված լուսանկարներով։
Հայերեն Վիքիպեդիայում տեղադրվել են Հայաստանի Հանրապետությունում և Արցախում «պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի» կարգավիճակ ունեցող շուրջ 25 000 հուշարձանի ցանկերը։ Մրցույթի մասնակիցներն այդ ցուցակների օգնությամբ կարող են իմանալ, թե ինչ հուշարձաններ կան իրենց շրջապատում, գտնել դրանք և լուսանկարել:
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ի խորհրդի անդամ, «Վիքին սիրում է հուշարձաններ» հայաստանյան մրցույթի համակազմակերպիչ ԱԼԵՔՍԵՅ ՉԱԼԱԲՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ մրցույթին արդեն ներկայացվել է 6000-ից ավելիաշխատանք, ունեն ավելի քան 100 մասնակից: Քանակական ցուցանիշներից բավարարված են: ՈՒզում են ներգրավել նաև հայտնի լուսանկարիչների` պրոֆեսիոնալ որակ ապահովելու համար: «ՎՍՀ»-ի կազմակերպիչները և աջակիցները կազմակերպում են ֆոտոզբոսանքներ Հայաստանի տարբեր շրջաններում և Արցախում, օգնում են մարդկանց վերբեռնել լուսանկարներ Վիքիպահեստ: Իհարկե, իմաստը հենց այլ մարդկանց ներգավումն է, և առայժմ դա հաջողվում է։ Կազմակերպիչները, եթե մասնակցում են լուսանկարչական «անցուդարձին», ապա մրցույթից դուրս»,- ասաց Ալեքսեյ Չալաբյանը, նշեց նաև, որ «Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթի միակ պահանջը որակյալ լուսանկարներ ապահովելն է:
Այս օրերին սոցցանցերում ստեղծվել են խմբեր, որոնք բանասերներին, թարգմանիչներին հորդորում են տարվա ընթացքում գոնե հինգ նյութ տրամադրել հայերեն Վիքիպեդիային: Զրուցակիցս ասաց, որ ցանկացած ոք, լինի բանասեր, արվեստագետ, ուսանող թե դպրոցական, կարող է նյութեր ավելացնել Վիքիմեդիա նախագծերում։
«Բնավ պարտադիր չէ օրեր, ժամեր տրամադրել, անգամ մեկ նախադասություն ավելացնելը, սրբագրելը զգալի և գնահատելի ներդրում է,- ասաց նա:- Շատերին թվում է, թե սա ծանր աշխատանք է, իրականում վիքի-խմբագիրների համար «Վիքիներում» աշխատելը հաճելի զբաղմունք է»:
Նշենք, որ «Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթին մասնակցում է նաև Ադրբեջանը` դրսևորելով միանգամայն իրեն բնորոշ վարքագիծ:
Ալեքսեյ Չալաբյանը պարզաբանում է. «Քանի որ Հայաստանը մրցույթին մասնակցում է Արցախի Հանրապետության հետ (նման ֆորմատ ընդունված է, օրինակ, Բելգիան և Լյուքսեմբուրգը նույնպես միասին են մասնակցում) ադրբեջանցիները խնդիրներ են ստեղծում: Հայաստանի՝ մրցույթին ներկայացրած լուսանկարները փորձում են ներկայացնել որպես ադրբեջանի ներկայացրած լուսանկարներ, և ստացվում է, որ իրենց աշխատանքների կեսը հայ մասնակիցներն են ապահովել»: Զրուցակիցս ասաց, որ առայժմ սա ավելի շատ զավեշտի է նման: Որոշակի քայլեր, իհարկե, ձեռնարկվում են:
Նշենք, որ մրցույթի տեղական հաղթողներին որոշելու է պրոֆեսիոնալ ժյուրին։ Լավագույն լուսանկարները կմասնակցեն ցուցահանդեսի։ Առաջին տեղերը զբաղեցրած լուսանկարների հեղինակները կստանան արժեքավոր մրցանակներ։ Կլինեն նաև հատուկ մրցանակներ։
Լավագույն 10 լուսանկարներն անցնելու են միջազգային փուլ։ Միջազգային ժյուրին կընտրի բոլոր երկրների լավագույն 10 լուսանկարները։ Այստեղ ևս կլինեն մրցանակներ և ցուցահանդեսներ։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3084

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Ինչո՞ւ ենք մենք հայրենիքը վիրտուալ սիրում
Ինչո՞ւ ենք մենք հայրենիքը վիրտուալ սիրում

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե
Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե