38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Իսկ դու արդեն գրվե՞լ ես կամիկաձե

Իսկ դու արդեն  գրվե՞լ ես կամիկաձե
15.02.2013 | 00:55

Եվս երկու օր, և ընտրությունների սրտամաշ մարաթոնը կավարտվի: Փորձենք հասկանալ` ով ում բարեկամն էր այս ընտրություններում` մեկ կարևոր արձանագրումից հետո. այս ընտրությունների առանձնահատկությունը նախորդներից այն էր, որ չերևացող, այսբերգային հատվածն ավելի մեծ էր, քան երևացողը: Իրական խաղացողների մի ստվար հատվածն այդպես էլ մնաց «փարդի քամակում»` չկարողանալով իրացնել երկար ժամանակ պլանավորած իր մաքսիմալ և մինիմալ ծրագրերը:
Հաջորդ էական հատկանշումն էլ այն է, որ «փարդի» հետևից «նայողները» նույնպիսի «նայող» թեկնածուներ էին դրել այս ընտրություններում, որպես կետային դետոնատորներ, բայց քանի որ իրենց գլխավոր թեկնածուն` ԲՀԿ-ն, յուր Ծառուկյանով հանդերձ, հրաժարվեց այդ մեծ խաղին մաս կազմելուց, որովհետև ինչ-ինչ, Ծառուկյանը բնությունից ինքնապաշտպանության հզոր «մախ» ունի ու չդարձավ «փարդիստների» մեծ ավանտյուրայի համար կամիկաձե, խաղը փոխվեց հենց այդ պահից` ընտրությունների ընթացքի մեջ պահելով ընդամենը «բեք-վոկալիստների» ոչ պրոֆեսիոնալ խմբին, որոնց խաղը, եթե ոչ ծիծաղելի, ապա ֆարսային դարձավ` կրկնակի ֆիասկոյի տանելով «կոնկուրենտ ֆիրմայի» ծրագիրը` արդեն ամբողջությամբ:
Կամիկաձե-1. Արամ Հարությունյան։ Իր կասկածելի քաղաքական կապերով հայտնի սույն «պերսոնն» ստիպված էր խաղը լքել դեռ «ստադիոն» չմտած, «մայկա» չհագած, որովհետև նրա ծառայության կարիքն այդպես էլ չզգացվեց: Ավելին` խաղաքարտերը «վառած» մարդու իմիջը կարող էր վնասել արտաշատյան այս թեկնածուի ծանոթ-բարեկամներին ավելի, քան թույլատրելի էր, ուստի «խեղկատակի» և «ստրուկի» կարգավիճակների միջև կայացող նրա խաղն ավարտվեց անէանալու-գոլորշանալու հստակ բանաձևմամբ:
Կամիկաձե-2. Անդրիաս Ղուկասյան: Նրան վերապահված էր Դանկոյի դերը: Նա պետք է պատռեր իր կուրծքը, այնտեղից հաներ երեսնօրյա հացադուլից չերկնչած իր տաք սիրտը, պարզեր քաղաքացիական հասարակությանը` իր հետևից նոր զարթոնքի տանելով այդ հասարակությանը` լցնել Տեր-Պետրոսյանի անտեր թողնված Ազատության հրապարակը, զոհի ու հաղթողի իր նոր կերպարով ստվերելով Զուրաբյան Լյովիկի կերպարն անգամ, բայց քանի որ առողջապահության նախարարությունում «կորան» նրա անալիզները, իսկ Աշոտյանն էլ ներողություն չխնդրեց նրանից, իր պայքարը նույնպես փսորվեց, հետևում կանգնած սցենարիստների «հաշիվ-ֆակտուրայի» մեջ չգրանցվեց բոցաշունչ քաղաքացիական հասարակության «կարիքների» հաշվեհամարը, ու այս մի պայքարը նույնպես անէացավ, որպես աղոտ մի հուշ` շատ մեծ խաղի:
Կամիկաձե-3. Արման Մելիքյան: Նրանք, ովքեր կասեն, թե վերջինս իրեն վերապահված «սցենարի» գոնե մեկ բառը (ո՛չ նախադասությունը) իրացրեց, թող քար նետեն աշխարհի վրա: Նրան վերապահված էր առաջին հերթին «ղարաբաղյան» դերակատարություն, ու հիմա, Անդրիասի «արյան և մեզի» անալիզների, Նուռի անհեթեթ մտքերի, Պարույրի ռուսական իմպերիալիզմի կողքին նա էլ որ սկսեր խոսել ղարաբաղյան խնդրի «նյուանսների» մասին, իբր թե ազգի վիճակը շատ է ծանրացել սրտին, խի՜ստ անհասկանալի կլիներ. ուստի նա այդպես էլ մնաց «հանելուկային»` նույնքան հանելուկային իր մենակության հետ, ասելով, որ եթե անգամ ինքն ընտրվի այս ընտրություններում, չի ճանաչելու ընտրությունների արդյունքները:
Կարծում ենք` այս հայրենիքը, միջազգային հանրությունն ու «Չեմբեռլենը» կդիմանան այդ հարվածին:
Ինչ վերաբերում է իրական և ոչ սարքովի կամիկաձե-4-ին` էպոսագետ Վարդան Սեդրակյանին, ապա նրա մասով մեր շատ կարևոր ասելիքը հետաձգվում է` հասկանալի պատճառներով:
Պետք է սպասել ընտրությունների ավարտին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2311

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ