ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ասրիյան Էլինան «վիրավորված» է

Ասրիյան Էլինան «վիրավորված» է
14.05.2024 | 12:52

ՈՒրեմն, երեկ մամուլում տեղեկություն տարածվեց, որ ԵՊՀ պրոռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձը` Ասրիյան Էլինան, ժողով է հրավիրել դեկանների հետ և հանձնարարել նրանց անպայման արձանագրել բոլոր ուսանողների բացակաները: Վերջինս ասել է.

«Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից»:

Արդեն այսօր պարզվեց, որ Ասրիյան Էլինան «վիրավորված» է:

Նա հանդիպեց Բագրատ Սրբազանին և ասաց, որ այն, ինչ երեկ հայտարարվել է իր մասին, հերյուրանք է, ինքը վիրավորված է։

Եկեք տրամաբանենք:

ԵՊՀ-ում կա 22 ֆակուլտետ, հետևաբար` 22 դեկան: Ըստ մամուլի հրապարակումների, Ասրիյան Էլինայի հրավիրած ժողովին դեկաններն են մասնակցել: Առ այսօր դեկաններից որևէ մեկը չի հերքել ժողովի կայացման և ժողովում արծարծված «մտքերի» փաստը:

Ընդ որում, որոշ դեկաններ այսօր հեռվից, առանց միջամտելու դիտում էին Ասրիյան Էլինայի և Բագրատ Սրբազանի հանդիպումը:

Լա՛վ, ենթադրենք` աշխարհիկները մեղավոր են, սակայն հիշեցնեմ, որ ԵՊՀ-ն ունի Աստվածաբանության ֆակուլտետ, որի դեկանն է Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:

Բարձրաստիճան հոգևորականը նույնպես չի հերքել ժողովի կայացման և ժողովում արծարծված «մտքերի» փաստը:

Ի վերջո, ինչու՞ է լռում ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ն, որն ուղիղ պատասխանատու է ԵՊՀ-ում իրականացվող գործընթացների համար:

Բացի դրանից, եթե Ասրիյան Էլինան «վիրավորված է» ապա տեղեկության հերքման պահանջով պարտավոր է դատարան դիմել, մանավանդ, նմանօրինակ հայցադիմումներով ԵՊՀ-ն ունի դատարան դիմելու հարուստ փորձ, ինչպես նաև անձնական օգտագործման իրավաբան:

Սակայն, համոզված եմ, որ Ասրիյան Էլինան դատարան չի դիմելու: Գրեթե վստահ եմ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Հ.Գ.

Հանրամատչելի աղբյուրներից (սնանկության գործ թիվ ԵԱՆԴ/0065/04/17) պարզում ենք, որ Ա.Է-ի ամուսինը ՀՀ տարբեր բանկերից և վարկային կազմակերպություններից ստացել է խոշոր չափի վարկ՝ շուրջ 40 մլն ՀՀ դրամ, այն չի վերադարձրել, դիմել է սնանկության դատարան և դատարանի վճռով սնանկ ճանաչվել:

Իսկ մինչև սնանկ ճանաչվելն ամուսիններն ամուսնալուծվել են: Ենթադրաբար, որ դատարանը փոխկապակցվածություն չհայտնաբերի, և սնանկությունը կայանա:

Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ սնանկության գործընթացի դատաքննության ողջ ընթացքում ամուսնալուծված ամուսինները, ամենայն հավանականությամբ, հայաստանյան բանկերից և վարկային կազմակերպություններից ստացված գումարներն էին վայելում աշխարհի տարբեր վայրերում և իրենց երջանիկ պատկերներով նկարները տեղադրում սոցիալական ցանցերում:

Դիտվել է՝ 843

Մեկնաբանություններ