-
02.05.2014|
14:14
Թույլ տվեք չհավատամ այն նորահայտ ֆեյսբուքյան հերոսության առաձին աստիճանի շքանշանակակիր «հայրենասերներին», ովքեր ոչ միայն դատափետում ու քարկոծում են հանգամանքների (իրենց անհայտ) բերումով երկրից արտագաղթողներին, այլև հայտարարում են, թե իբր Ամերիկայում կամ Ֆրանսիայում շատ լավ ապրում էին, բայց «հայրենիքի կարոտից» վեր կացան, ընտանիքով եկան Հայաստան:
Հարգելիներս, սուտ խոսելը լավ բան չի:
-
01.05.2014|
14:19
Сто лет тому назад я была на первомайской демонстрации в Тбилиси.
Я тогда была влюблена, и первое мая, как и все вокруг в таком состоянии, казался самым лучшим на свете праздником.
-
30.04.2014|
14:51
Սուտ է, թե հայերս չենք կարողանում ուրախանալ: Թեպետ պատճառ-անպատճառ տխրելու հարցում ավելի առաջադիմած ենք, բայց ուրախանալն էլ մեր հասարակությանն ու, հատկապես հասարակության առաձին՝ «ուտուշ-խմուշ ու տաշ-տուշ» խմբակցության ներկայացուցիչներին խորթ չէ: Անգամ՝ հարազատ է:
-
29.04.2014|
12:43
irates.am-ում առանց զարմանքի կարդացի «Իրատես de facto» թերթի գլխավոր խմբագրի պատասխանը slaq.am կայքի հարցին: Վերջին երկու տարում համագործակցելով բացառապես «Իրատեսի» հետ՝ սպասված կերպով նկատեցի թերթի հանդուրժող, սկզբունքային, պրոֆեսիոնալ խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանի կերպարը, ում ճանաչում եմ երկար տարիներ:
-
28.04.2014|
16:53
Ռազմավարական տեսանկյունից ոչ Ռուսաստանին, ոչ էլ ԱՄՆ-ին ու վերջինիս մերձավոր դաշնակիցներին ձեռնտու չի լինի ռուսական զինված ստորաբաժանումների մուտքն Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններ՝ տեղի ռուս և ռուսաստանամետ բնակչությանը պաշտպանելու անհրաժեշտությունից ելնելով:
-
27.04.2014|
13:04
Թուրքերը չեն փոխվում, թուրքերը պարզապես կատարելագործվում են ժամանակին համընթաց: Հատուկենտ ազնիվ մտավորականները կամ ազնիվ քաղաքացիները հաշիվ չեն, որովհետև նրանք տեսանելի ապագայում ո՛չ որակ են կազմելու, ո՛չ էլ այդ երկրում որևէ բան փոխելու թեկուզ չնչին լծակներ են ունենալու: Ես խոսում եմ պետական քաղաքականության մասին:
-
26.04.2014|
11:20
Ապշելու բան է՝ այսքան տարի հայությունը պահանջում է, որ Թուրքիան ճանաչի իր կատարած ոճիրը, բայց դրա հետ մեկտեղ մեր մի խումբ չինովնիկներ մերժում են գիտնականներից բաղկացած հանձնաժողով ստեղծելու և Ցեղասպանության հանգամանքները քննելու Թուրքիայի պաշտոնական առաջարկը:
-
25.04.2014|
12:19
Երիտասարդներից շատերին որ հարցնես, թե 99 տարի առաջ այս օրը ինչ է տեղի ունեցել, կասեն, որ թուրքերը միլիոն ու կես մարդ են սպանել: Մի օրո՞ւմ՝ եթե շարունակես հարցնել, կասեն՝ չէ, բայց էս օրը շատ մարդ են սպանել:
-
24.04.2014|
14:02
Հարյուր տարի է՝ Ցեղասպանության թեման զգացմունքային հարթության մեջ է, մինչդեռ վաղուց ժամանակն է այն տեղափոխել կառուցողական դիվանագիտության ու իսկապես շոուից կամ հույզերից զերծ՝ գործ անելու հարթություն:
-
23.04.2014|
17:29
Ելնելով վերջին շրջանի աշխարհաքաղաքական զարգացումներից, կարելի է հանգել այն եզրակացության, որ Հայաստանի հակաթուրքական կեցվածքի խստացումը վերստին պահանջված քաղաքական ապրանք է դառնալու: