ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 
  • Արա ՊԱՊՅԱՆ. Թուրքիայի ներկայիս ազգային հարստության 35 տոկոսը նախկին հայկական սեփականություն է

    Արա ՊԱՊՅԱՆ. Թուրքիայի ներկայիս ազգային հարստության 35 տոկոսը նախկին հայկական սեփականություն է

    26.04.2013| 16:06
    Երեկ Թուրքիայի Բաց համալսարանի պրոֆեսոր, նախկին քաղբանտարկյալ, Սայիթ Չենթինօղլին (Sait Chetinoghli), ով տասնամյակներ հետազոտություններ է կատարել հայերից բռնագրավված սեփականության հարցում և բազմաթիվ խիստ արժեքավոր գրքեր ունի հրատարակած դրա մասին, ասաց՝ Թուրքիայի ներկայիս ազգային հարստության 35%-ը նախկին հայկական սեփականություն է: Պատկերացնո՞ւմ եք,ինչ գումարի մասին է խոսքը:
  • Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ. Թագավորական կայֆեր

    Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ. Թագավորական կայֆեր

    26.04.2013| 12:02
    Մի թագավոր ասում է. - Վաղը յուրաքանչյուր չորրորդ տուն քանդելու եմ: Չորրորդ տների բնակիչները խուճապի մեջ են, մյուսները` անտարբեր են, բայց վախեցած: Հաջորդ օրը թագավորն ասում է. - Մյուսների տներն էլ եմ քանդելու:
  • Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. «Ճանաչիր իրավունքներդ, զինվո՛ր»

    Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. «Ճանաչիր իրավունքներդ, զինվո՛ր»

    26.04.2013| 00:14
    Իսկապես շատ դժվար է գրողի աշխատանքը: Մի կողմից լարվածությունը, տաժանակիր աշխատանքը, մյուս կողմից՝ պատասխանատվության զգացումն է հետապնդում մարդուն, թե ինչ գնահատական կտան մարդիկ քո կատարած աշխատանքին:
  • Հարություն ՄԿՐՏՉՅԱՆ. «Լեննականի Վարդանիկն» ու իր հանցավոր խումբը

    Հարություն ՄԿՐՏՉՅԱՆ. «Լեննականի Վարդանիկն» ու իր հանցավոր խումբը

    25.04.2013| 17:19
    Բավականին երկար ժամանակ էր, ինչ Գյումրին ապրում էր համեմատաբար հանգիստ կյանքով, բայց արդեն 2 օր է, ինչ այնտեղ ակտիվացել են «Լեննականի Վարդանիկն» ու իր հանցավոր խումբը:
  • Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. «Թագավոր ախպոր» կարգավիճակի վախճանի սկիզբը

    Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. «Թագավոր ախպոր» կարգավիճակի վախճանի սկիզբը

    25.04.2013| 13:29
    Զարմանալի է, բայց երեկ, իրենից անկախ, Սերժ Սարգսյանը տարավ իր ամենամեծ հաղթանակը ԲՀԿ-ի առաջնորդի նկատմամբ, այն էլ` հենց իր իշխանության հիմնասյան միջոցով: Ասեմ՝ եթե ոստիկանության սպան, նույնիսկ «պարոն Ծառուկյան ջան» ասելով, նրան չի թույլատրում գնալ իր ուզած ուղղությամբ, դա «թագավոր ախպեր» հռչակված անձի համար նշանակում է նման «կարգավիճակի» վախճանի սկիզբը: Բացատրեմ՝ «թագավորի կարգավիճակով» մարդը կարող է գնալ այն ուղղությամբ, որով ինքը կցանկանա, և ոչ-ոք չի կարող նրան դա արգելել:
  • Երջանիկ ԱԲԳԱՐՅԱՆ. Անտեսվում է Մոնրոյի հռչակագիրը

    Երջանիկ ԱԲԳԱՐՅԱՆ. Անտեսվում է Մոնրոյի հռչակագիրը

    24.04.2013| 23:02
    Մեր պատմաբանների և լրագրողների մի մասը, երբ անդրադառնում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը, հատկապես անցյալ դարի սկզբից մինչև 40-ական թվականները, հաշվի չի առնում ԱՄՆ նախագահ Մոնրոյի անունը կրող հռչակագիրը (1823 թ.) , որով ԱՄՆ-ն իր շահերի գոտին էր հռչակում արևմտյան կիսագունդը: Սա հետագայում անվանվել է մեկուսացման՝ իզոլյոնիստական քաղաքականություն: Օրինակ՝ ԱՄՆ-ի Սենատի կողմից մերժված վիլսոնյան իրավարար ակտը հենց այդ հռչակագրի դրույթների հիման վրա է մերժվել և ոչ թե հատկապես 1920 թ. նախագահական ընտրապայքարի պատճՌով:
  • Նոնա ՄՈՒՐԱԴՅԱՆ. Նրանց գրասենյակներում կախված է Աթաթուրքի նկարը

    Նոնա ՄՈՒՐԱԴՅԱՆ. Նրանց գրասենյակներում կախված է Աթաթուրքի նկարը

    24.04.2013| 13:19
    Ես կարող եմ հասկանալ այն հայերին, որոնց ծննդավայրը եղել է Կ.Պոլիսը, և որոնց համար դժվար է եղել լքել սիրելի քաղաքը 1915 թվից հետո: Հասկանում եմ Անթալիա հանգստի մեկնող հայերին` թքած, թե Թուրքիայի ՀՆԱ-ն չի աճի, մարդկանց էժան և որակյալ հանգիստ է պետք: Հասկանում եմ Թուրքիա մեկնող մեր առևտրականներին՝ ոչինչ, որ նրանցից շատերը անորակ ապրանքներով ողողել են մեր շուկան, իսկ կին-առևտրականներից շատերն էլ թուրքերի սեզոնային սիրուհիներն են:
  • Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ. Ցավոք, տեղի ունեցավ այն, ինչը կարող էր և...

    Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ. Ցավոք, տեղի ունեցավ այն, ինչը կարող էր և...

    24.04.2013| 11:04
    Երբ նայում եմ, թե, ինչպես է իմ ազգը միասնական մոտեցում ցուցաբերում, երբ խոսքը Մեծ Եղեռնի մասին է, ես ուղղակի սարսափում եմ և գիտե՞ք, թե, ինչու: Այն պարզ պատճառով, որ, եթե 1915 -ին նույն Թուրքիայի տարածքում մենք լինեինք այսպես միասնական և անմոռաց նվիրված լինեինք իրար, այնպես, ինչպես դա անում ենք տարվա մեջ ընդամենը մեկ օր, հենց, այս օրը, մեզ հնարավոր չէր լինի կոտորել: Մենք ի տարբերություն հրեաների ունենք չափից շատ, վստահելու հատկություն մանավանդ, երբ խոսքը օտարների մասին է:
  • Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ. Մոտենում է 2015-ի ապրիլի 24-ը (վերջնահաշվարկ)

    Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ. Մոտենում է 2015-ի ապրիլի 24-ը (վերջնահաշվարկ)

    24.04.2013| 01:44
    Անցել է արդեն 98 տարի այդ ողբերգական օրվանից: Թուրքիան շարունակում է իր նողկալի հետևողականությամբ մերժողական դիրք ընդունել: Անձամբ ես ոչ մի նախադրյալ դեռ չեմ տեսնում, որ ցեղասպանության 100-ամյակին այսինքն ուղղիղ երկու տարի հետո Թուրքիան կզիջի բռնած դիրքը: Եկեք մենք ինքներս մեզ հարց տանք, իսկ, ինչի ենք հասել այդ 98 տարիների ընթացում ցեղասպանության ճանանչելիության ուղղությամբ:
  • Ջուր չի լինի

    Ջուր չի լինի

    23.04.2013| 17:56
    «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. ապրիլի 26-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի թիվ 12 պոլիկլինիկայի, Բուսաբանական այգու, Խուդյակովի փողոցի, Ավանի թիվ 3-14 փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը: