-
18.02.2024|
06:54
«Ամենալավ առաջնորդները նրանք են, որոնց գոյությունը ժողովուրդը չի նկատում» (Լաո Ցզի)
Եթե դատենք «մեր առաջնորդների» և նրանց ընտանիքի անդամների մասին ժողովրդի իրազեկության մակարդակով, ապա կարող ենք փաստել, որ, մեղմ ասած, գարշահորի հորատանցքի մեջ ենք։
-
17.02.2024|
20:23
Մոնտենը՝ Պասկալի ամենասիրելի փիլիսոփաներից մեկը, ասել է, որ ճշմարտության հակառակը միշտ սուտն է, բայց ստի հակոտնյան կարող է լինել այլ սուտը: Այլ ստի հակոտնյան կարող է լինել մեկ այլ սուտ, և այսպես շարունակ:
-
17.02.2024|
19:22
Երեկ ռուսաստանյան բանտերից մեկում մահացել է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, իր արևմտյան գործակալ լինելը չթաքցնող (ֆինանսապես հովանավորվել է Արևմուտքի և ԱՄՆ կողնից ) Ալեքսեյ Նավալնին:
-
17.02.2024|
15:26
ՌԴ նախագահի ընտրություններից մեկ ամիս առաջ Նավալնին մեռնում է: Հետաքրքիր զուգատիպությամբ, նույն օրը Նավալնու կինը հայտնվում է Մյունխենյան համաժողովում ու ելույթ ունենում:
-
17.02.2024|
14:00
Քանի որ Ալեքսեյ Նավալնու մահը Հայաստանում ևս բավականին քննարկվեց, ընդ որում, երկու ճամբարների տրամաբանության մեջ, այսպես ասած, «ողբ և քեֆ» ձևաչափով, հարկ եմ համարում հայտնել նաև իմ կարծիքը...
-
17.02.2024|
13:51
Նավալնու մահը փրկեց Մյունխենի անվտանգության միջազգային հերթական կոնֆերանսի դեմքը: Հանրությունը սպասում էր լուրջ քննարկումների և լուծումների, որոնք կարող էին մեղմել պատերազմի օջախների շուրջ ձևավորված բարդ առճակատումները ուժային կենտրոնների միջև:
-
17.02.2024|
12:21
Օրվա վերջում ես միշտ վերադառնում եմ, ուր էլ լինեմ, ինչ էլ անելիս լինեմ, միշտ վերադառնում եմ, որ ինձ ասեմ՝ բարի գիշեր։
-
17.02.2024|
08:12
Պատերազմը մրցումների նման է, հաղթում է նա, ով լավ է դրան նախապատրաստվել։ 2020թվականի պատերազմից առաջ, երբ ակնհայտ էր, որ Ադրբեջանը հարձակվելու է, հասարակությանը պառակտել էին նախկինների և հեղափոխականների, մարտական փորձ ունեցող գեներալների վրա քրեական գործեր էին սարքել, պետական բյուջեի մեծ փողերը մսխում էին՝ պաշտոնյաներին պարգևավճարներ բաժանելով ու գյուղերի փողոցները ասֆալտապատելով։ Հետո այդ ասֆալտապատ փողոցներով պատերազմում զոհված ջահելների դիերը բերեցին։ Հիմա էլ նույն վիճակն է:
-
17.02.2024|
06:58
Ինչքան էլ աջ ու ձախ ենք ընկնում, փրկության շատ թե քիչ խելամիտ որևէ ճանապարհ գտնելու համար, միշտ հանգում ենք նույն մտքին, որ կարող ես ամեն ինչ ունենալ առաջընթացի համար, բայց, առաջնորդող գաղափար չունենալով, կարող ես անիմաստ դեգերումներից հետո հայտնվել փակուղում, ինչպես՝ հիմա մենք։
-
16.02.2024|
19:37
Ալեքսեյ Նավալնին մահացավ գաղութում:
Նորից հիշեցի լատինաամերիկյան գրող Միգել Անխել Աստուրիասի 60- ականների վերջին լույս տեսած վեպի վերնագիրը՝ «Դիակներ պրոպագանդայի համար»: