ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 
  • Մամուլից մինչև գեղանկարչություն

    Մամուլից մինչև գեղանկարչություն

    17.05.2013| 22:11
    Ավագ սերնդի լրագրողները նկարիչ Ցոլակ Ղանդիլյանին կամ Ցոլակ Կանթեղին հիշում են մամուլից: Գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներով հանրությանն ավելի ուշ հայտնի դարձած նկարիչն իր ստեղծագործական ուղին սկսել է մամուլից: Իսկ ժամանակին մամուլը նկարչին արվեստասեր ընթերցողների շրջանակներում հայտնի դարձնելու կարճ ճանապարհ էր:
  • «Հայկական ազգային տարազ»

    «Հայկական ազգային տարազ»

    17.05.2013| 15:11
    «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակներում մայիսի 18-ին, ժամը 18:00-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանում կկայանան նկարչուհի Ֆլորա Գրիգորյանի «Հայկական ազգային տարազ» եռալեզու ալբոմի շնորհանդեսը և տարազների ցուցահանդեսը: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:
  • Կոմիտասյան համերգաշար

    Կոմիտասյան համերգաշար

    17.05.2013| 12:38
    Մայիսի 17-ին Կոմիտասի անվան կամերային կրաժշտության տանը «ԿԱՆԹԵՂ» անսամբլը կներկայացնի «Կոմիտասը` հոգևոր ապահովության գրավական» խորագրով կոմիտասյան համերգաշարի 23-րդ համերգ-դասախոսությունը:
  • «Դորիանսը» եզրափակչում է

    «Դորիանսը» եզրափակչում է

    17.05.2013| 12:35
    Շվեդիայի Մալմո քաղաքում ավարտվեց «Եվրատեսիլ-2013»-ի կիսաեզրափակիչ փուլը: Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խումբն իր «Lonely Planet» երգով անցավ եզրափակիչ փուլ:
  • Վարպետի  հյուրընկալ օջախում

    Վարպետի հյուրընկալ օջախում

    17.05.2013| 11:56
    1945 թվականին, երբ լրանում էր Ավետիք Իսահակյանի ծննդյան 70-ամյակը, Երևանի կենտրոնի խաղաղ ու գողտրիկ անկյուններից մեկում` նախկին Պլեխանովի, այսօր` Զարոբյան փողոցում, ՀԽՍՀ կառավարության նվիրաբերած հողատարածքի վրա ճարտարապետ Պերճանուշ Մսրյանի նախագծով, Իսահակյանի ընտրությամբ` սրբատաշ սև տուֆով կառուցվեց Վարպետի առանձնատունը: Այն երկհարկանի է, իր արտաքին տեսքով հիշեցնում է հայկական մատուռ` եռանկյուն գմբեթով, մուտք-գավիթով: 1946 թվականից Իսահակյանն ընտանիքով բնակություն հաստատեց այդ տանը` ապրելով իր կյանքի վերջին տասը տարին:
  • Զարմանալի ժողովուրդ ենք

    Զարմանալի ժողովուրդ ենք

    17.05.2013| 11:43
    ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐՅԱՆ ՊՈՂՈՍ ԽԱՉԱՏՈՒՐԻ (սըր ՊՈԼ ՉԱԹԵՐ, 1846, Կալկաթա–28.05.1926, Հոնկոնգ) Սերում է Քալանթարյան գերդաստանից: ՈՒսանել է Կալկաթայի «Լա Մարդինիեր» վարժարանում: 1864 թ. Կալկաթայից անցել է Հոնկոնգ: Սկզբում ծառայության է անցել անգլիական «Բենք օֆ Հինդուստան» դրամատանը, ապա իր բնատուր ձեռներեցության շնորհիվ դարձել անգլիական առևտրի ամենաազդեցիկ դեմքը: Կառուցել է Հոնկոնգի նավահանգիստը: Հղացել է Փրայայի ծովեզերքի անմշակ հողերը շահագործելու գաղափարը (Praya Rocla mation), որը անգլիական կառավարությունն է իրականացրել:
  • «Աշխարհի մեծագույն կինոգետներն առավել ուշադրություն են դարձնում հեղինակային ֆիլմերին»

    «Աշխարհի մեծագույն կինոգետներն առավել ուշադրություն են դարձնում հեղինակային ֆիլմերին»

    17.05.2013| 11:17
    «Իրատես de facto»-ի հյուրն է կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։
  • Մայաներն ասում էին, չէ՞, որ աշխարհի վերջը գալու է

    Մայաներն ասում էին, չէ՞, որ աշխարհի վերջը գալու է

    17.05.2013| 11:14
    Մայաների Նոհմուլ բուրգերի համալիրի տարածքի 3000 տարեկան բուրգը շինարարները սկսել են քանդել, որպեսզի քարերն օգտագործեն ճանապարհը վերակառուցելու համար:
  • Երգեք և նվագեք միայն կամուրջների վրա

    Երգեք և նվագեք միայն կամուրջների վրա

    17.05.2013| 11:11
    Պրահայի քաղաքապետարանի որոշմամբ փողոցային երաժիշտների ելույթներն արգելվել են քաղաքի պատմական կենտրոնում, մասնավորապես Ստարոմեստկա հրապարակում, Ցելետնա ու Կարլովա փողոցներում:
  • Ջուրը երկու միլիարդ տարի առաջ

    Ջուրը երկու միլիարդ տարի առաջ

    17.05.2013| 11:09
    Կանադայի Օնտարիո նահանգում երկրաբանները հայտնաբերել են ստորգետնյա ջրի անխաթար օազիս: Աղբյուրը 2.4 կիլոմետր խորության վրա է և ձևավորվել է 2,7 միլիարդ տարի առաջ, ջուրը հարուստ է ջրածնով, մեթանով, հելիումով, նեոնով, արգոնով, քսենոնով: