Նայում եմ Իսպանիայի հորդառատ անձրևից հետո կադրերը, որին զոհ է գնացել 350 քաղաքացի, բավական ավերվածություններ են եղել:
Երբ Իսպանիայի թագավորական ընտանիքը գնացել էր աղետի գոտի մարդիկ վանկարկումներով, ցեխագնդերով, հայհոյանքներով դիմավորեցին նրանց:
Մեղադրում էին, թե ինչու անվտանգության բարձիկները չեն աշխատել:
Ի դեպ ասեմ` զոհերը տարբեր տարիքի և սեռի մարդիկ էին:
Հիմա անդրադառնամ մեզ մեր իշխանության ապիկար քաղաքականության հետևանքով 2020 թ. պատերազմում 5000 լույս երիտասարդի դրեցին հող, 13 000 դարձրեցին հաշմանդամ, 300-ից ավելի մարդ գերեվարվեց, 150 000 մարդ դարձավ պանդուխտ:
ՈՒ այս խմբավորման գլավարը 2021-ին վերընտրվեց ու հանգիստ հեծանիվ է քշում ՀՀ տարբեր մարզերում ծաղրելով մի ողջ ժողովրդի: Հիմա ո՞վ է մեղավոր սրանում:
Իհարկե ես, դու, նա, բոլորս, որ ազգակործան պատուհասը շարունակում է իր կործանարար գործունեությունը:
Անի ԿԱՂԻՆՅԱՆ