Telegram-ի հանրահայտությունն ավելացել է մի քանի երկրներում, ներառյալ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, Ֆրանսիայում սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից հետո՝ տեղեկացնում է TechCrunch պորտալը։ Ֆրանսիայում Telegram-ը բարձրացել է առաջին հորիղոնական «Սոցիալական ցանցեր» կարգում:                
 

Գագաթը

Գագաթը
23.08.2024 | 00:13

Աստծո կանչը

Օգոստոսի 23

Օրվա մեջ պատահող նեղություններին ու փոքր փորձություններին ուշադրություն մի’ դարձրեք: Այլ տեսեք այն նպատակն ու ծրագիրը, որի իրականացման համար էլ դրանք պատահում են: Եթե լուռ բարձրանալու ժամանակ դուք ձեր հայացքը սևեռեք այդ ընթացքում պատահող ամեն մի դժվարին ու քարքարոտ տեղի վրա ու միայն դրանք տեսնեք, այդ ժամանակ անչափ դժվարին ու անօգուտ կդառնա ձեր վերելքը:

Իսկ եթե մտածեք, որ յուրաքանչյուր քայլը մոտեցնում է ձեզ լեռան կատարին, որտեղից գեղեցիկ ու փառավոր տեսարաններ պիտի բացվեն ձեր հայացքի առջև, այնժամ վեր մագլցելը բոլորովին այլ կլինի:

Դիտվել է՝ 1546

Մեկնաբանություններ