ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հակառուսական խաղերի հետևանքները

Հակառուսական խաղերի հետևանքները
04.03.2024 | 16:45

Հայաստանի ներկայինս ժամանակավոր իշխանությունները Ռուսաստանի Դաշնության հետ շահերի համադրությամբ և զուգահեռ (ոչ ուղղահայաց) հարաբերություններ հաստատելուն ուղղված քայլեր ձեռնարկելու փոխարեն, որոշ կենտրոնների հրահրմամբ, թշնամության հիմքեր են ստեղծում:

Հայ-թուրքական սահմանները պահող և ադրբեջանա-թուրքական ուժերին զսպող Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին դուրս հրավիրելու դեպքում հայրենի իշխանությունները փոխարենն ի՞նչ են առաջարկում: Արևմտյան երաշխիքնե՞ր:

Ինչպես արևմտյան երաշխիքները, որոնք այսօրվա երաշխիքների համեմատությամբ ավելի լուրջ երաշխիքներ էին, չկանգնեցրին թուրքական բանակին, վաղն էլ չեն կանգնեցնելու:

Թուրքական քաղաքականությունը 100 տարի անց էլ չի փոխվել: Կարծես դերակատարներն էլ նույն են: Թուրքիան ամեն ինչ անում է հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու համար, որպեսզի իր հարձակման դեպքում Ռուսաստանը չխառնվի:

Հիշեցնեմ, որ 10.08.1920 թ. Սևրի պայմանագրից (կնքվել է Ֆրանսիայում և հանդիսանում էր միջազգային պայմանագիր) հետո, 22.09.1920 թվականին թուրքական բանակը ներխուժեց Հայաստան: Այսինքն երբ հայերն իրենց հարցի լուծումը տեսան արևմուտքում Ռուսաստանի կեցվածքը բնականաբար փոխվեց: Թուրքիային չկանգնեցրեց նույնիսկ ԱՄՆ նախագահի Վ.Վիլսոնի 22.11.1920 թվականի իրավարար վճիռը: Հետո տեսանք, ինչ եղավ:

ԱՄՆ-ը և Ֆրանսիան չեն կարող Թուրքիային կանխել: Թուրքիան միշտ էլ խաղացել է Արևմուտքի շահերի (մի կողմից) և Իրանի, Ռուսաստանի և մյուս երկրների շահերի (մյուս կողմից) բախումների հատման կետերում: Հիմա էլ է խաղալու:

ՈՒզում եմ հիշեցնել Հայաստանի այն իշխանավորներին, որոնք այս վտանգավոր խաղի մասնակիցներն են, ՀՀ քրեական օրենսգրքով (418-րդ հոդված) նախատեսված ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ հանցակազմի մասին:

Եթե ձեր խաղերի արդյունքում ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության ինչ-որ բան տեղի ունենա, ապա դուք չեք ազատվելու քրեական պատասխանատվությունից:

Այս խաղերի արդյունքն արդեն երևում է՝ ավերակներ և զոհեր…

Արա ԶՈՀՐԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 1033

Մեկնաբանություններ

‚/spike">Ծաղրանկարչի կսմիթ «Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել
«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել