ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Անթալիայի դիվանագիտական ֆորումն ու մենք

Անթալիայի դիվանագիտական ֆորումն ու մենք
03.03.2024 | 08:55

Լոռեցի պապերն իմաստուն խոսք ունեին.

- Ինչ էլ անես, չվանը գափովն է անցնելու...

ԱԴՖ -ում ունեցած իր ելույթում Լավրովը, ինչպես ԱՈՒՊ-ի (անհատական ուսուցման պլան-irates.am) դասարանի երեխաներին կբացատրեն, բառերը խնամքով ընտրելով բացատրեց՝ Ղարաբաղի խնդիրն առկա է: Ղարաբաղի խնդրի լուծման մի փաստաթուղթ կա ՝ 2020 թ նոյեմբերի 9/10 Եռակողմը:

Ղարաբաղի խնդիրը կարգավորվելու է այդ փաստաթղթի տառին համապատասխան:

Ինչ ուզում եք արեք, թեկուզ չվանը Մարս մոլորակով էլ պտտեք, գափը այդ Եռակողմն է...

Երկրորդ՝ ՀԱՊԿ-ի մասով, պարզ հասկացրեց ՀՀ ղեկավարությանը, թե ձեր այս ու այն հարթակում խոսելը, առավել քան ձեռնտու է Ռուսաստանին:

Հենց կհոգնեք իշխանավարելուց, գրավոր դիմեք ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին:

Անմիջապես կգործի Հայաստանի նախագահությամբ ընդունված ՀԱՊԿ կանոնադրության փոփոխությունը՝

- Անդամ երկրի սահմանադրական կարգի պահպանման նպատակով կազմակերպության զինուժի մուտք տվյալ երկիր....

Իսկ ընդհանրապես, այդ կոնֆերանսի ամենա-ամենա

պահը այն է, որ ռուսները, ի դեմս Լավրովի, շնորհակալություն հայտնեցին Մակրոնին,ՆԱՏՕ-ի քայքայման պրեցեսի հիմքը ռեալ դնելու համար:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1127

Մեկնաբանություններ