ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Չինգիզ խանի պատգամը

Չինգիզ խանի պատգամը
02.03.2024 | 09:07

Երբ Չինգիզ խանը մահամերձ պառկած էր նրան հարցրին` ի՞նչ պատգամ ես ցանկանում թողնել քո ժողովրդին:

Չինգիզն ասաց` կանչեք տղաներիս:

Եվ երբ նրանք եկան մահամերձ խանը նրանց երեք բառից բաղկացած պատգամ թողեց:

Հետաքրքիրն այն էր, որ պատգամի երեք բառերն էլ նույնն էին` մորթել, մորթել, մորթել:

Որպեսզի մոնղոլի ձեռքը տարածվի ողջ աշխարհի վրա միայն մորթելով ձեզ կհարգեն ու կհնազանդվեն:

Պատմությունից Չինգիզ խանի այս խոսքերը մեջ բերելով ասածս կցուցանե, որ միայն մորթողներին են հարգում:

Բայց երբ փորձում եմ համադրել նախնադարից եկած այդ մեծ զորավարի խոսքերը մեր օրերի Հայաստանի պարտություն ստորագրած, հազարավոր զոհեր տված և թուրքից խաղաղություն մուրացող վիժվածք կապիտուլյանտի հետ, քիչ է մնում խելագարվեմ:

Կապիտուլյանտը դեռևս համաձակվում է ասել` կա պարտություն, որ հաղթանակ արժե:

Ապրում ենք 21-րդ դարում և ես ապշած եմ, որ Չինգիզ խանի` դարերից եկած պատգամն իր տղաներին արդիական է մինչ օրս և ով մորթում է նա էլ ապրում է:

Բայց մեր ժողովուրդն էշի ականջում քնած, ժամանակ առ ժամանակ բերանը բացած բառաչում է` նիկո՜լ, նիկո՜լ մեր մարգարե:

նիկոլը վաճառեց, մորթել տվեց հազարներով, պարտություն ստորագրեց, տարածքներ վաճառեց և հանգիստ վայելում է վարչապետի աթոռը:

Ինչու ես պատմությունից օրինակ բերեցի հենց Չինգիզ խանի խոսքերը. այդ մարդը դարեր առաջ դեռևս գիտեր, որ մինչև աշխարհի վերջը մորթելն է ճիշտ` գոյատևման համար:

Մինչդեռ 21-դարի նախիր կոչված օխչարնոցը լռել, հանդուրժել և հաշտվել է իր կորուստների հետ և շարունակում է դհոլ զուռնայով ուրախանալ:

Չէ՛, հաստատ ես չեմ խելագարվել:

Խելագար է ժողովուրդի նախիր կոչված մասը, որը բառաչելով նորից վերընտրեց դավաճանին:

Որն էլ և մնալով անպատիժ շարունակում է վաճառել և ջուր լցել թուրքերի ջրաղացին:

Մի՛ նեղացեք, բայց ազգ բառն էլ չասե՛ք:

Մենք ազգ չենք, այլ փալաս, քանի դեռ ներքին թուրքը գլխատված չէ: ՈՒշադիր նայեք, շատ ուշադիր, թե ում եք ընտրել ղեկապետ` լուսավոր ապագայի ակնկալիքով:

Սակայն փոխարենը հայտնվեցիք փոսում:

Ողբամ քեզ ազգ, ողբամ ու ողբամ, որ քո սեփական ձեռքերով տունդ ես քանդում, միայն թե նիկոլի պես թրքաբջի վրա փոշի չնստի:

Հրանտ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1145

Մեկնաբանություններ