ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Քանի դեռ ՔՊ-ն է իշխանություն, Հայաստանում իսկական գարուն չի լինելու

Քանի դեռ ՔՊ-ն է իշխանություն, Հայաստանում իսկական գարուն չի լինելու
29.02.2024 | 19:03

Համացանցում իրար աչքալուսանք են տալիս, որ մի քանի ժամից գարուն է: Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն իշխանություն են, Հայաստանում իսկական գարուն չի լինելու, միշտ մարտի 1 է լինելու՝ ողբերգություններ, զոհեր, տարածքային և այլ կորուստներ։ Մարտի 1-ը Նիկոլ Փաշինյանի շահող տոմսն է, մարտի 1-ին նա դարձավ անկարգությունների, 10 զոհի պատճառ դարձած խժդժությունների փողոցային հրամանատար, հետո՝ բանտարկյալ, պատգամավոր, «թիվ 1 ընդդիմադիր»։ Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրի հարազատներին, առանց պարզելու՝ այդ մարդիկ հանցագո՞րծ էին, թե՞ զոհ, պետական բյուջեից 30-միլիոնական դրամ տվեցին, որ հարազատներին լռեցնեն, դարձնեն Նիկոլ Փաշինյանի համակիրը։ Մարտի 1-ի քրեական գործով Հայաստանի դատարանը արդարացրեց Նիկոլ Փաշինյանին ու Ռոբերտ Քոչարյանին, երևի մարտի 1-ի դեպքերի մեղավորը արևի վրա մագնիսական դաշտի բռնկումն էր։ «Արջամկան օրը» ֆիլմի նման, անկախ տարվա եղանակից, Հայաստանում ամեն օրը մարտի 1 է։ Սուգն ու նվաստացումը հավերժ են , եթե իսկական պայքար չկա։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1144

Մեկնաբանություններ