ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պետք է անհապաղ հրաժարական տա

Պետք է անհապաղ հրաժարական տա
14.02.2024 | 15:02

Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում

Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել է․ «Ակնհայտորեն, Ադրբեջանի կառավարության ռազմավարությունն ուղղված է մեր տարածաշրջանում թշնամանքի խորացմանը, ինչը շատ անհանգստացնող փաստ է։ Բայց, չնայած այս բոլոր փաստերին, մեր կառավարությունը նվիրված է խաղաղության գործընթացին, քանի որ մեր համոզմունքն այն է, որ խաղաղության գործընթացը չունի այլընտրանք։ Իհարկե, մենք պետք է ամեն ինչ անենք խաղաղության գործընթացում հասնելու կոնկրետ արդյունքների և մենք դա անում ենք։ Բայց, դժբախտաբար, հնարավոր չէ դա անել առանց մյուս կողմի քաղաքական կամքի»։

Նիկոլ Փաշինյանն ընդունեց , որ իր հռչակած, իր կողմից տարածաշրջանում խաղաղության դարաշրջանի բացումը, խաղաղության խաչմերուկը, խաղաղության օրակարգը, խաղաղության պայմանագիրը սուտ ու փուչ դուրս եկան։ Նա պետք է ներոողություն խնդրի ժողովրդից և անհապաղ հրաժարական տա։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1613

Մեկնաբանություններ