ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պատերազմում հաղթելու համար ժողովուրդը պետք է ցանկանա՛ հաղթել

Պատերազմում հաղթելու համար ժողովուրդը պետք է ցանկանա՛ հաղթել
14.02.2024 | 14:22

Կհաղթի՞ էն զինվորը, երբ իր հրամանատարն ասի. «Եթե իմացա թուրք ես սպանել, պատժվելու ես». իհարկե չի հաղթի:

Կհաղթի՞ էն զինվորը, երբ հրամանատարն ասի. «Եթե մեզնից մեկին են սպանել, դուք իրենց ողջ դիրքը վերացրեք». իհարկե կհաղթի:

Կհաղթի՞ էն ժողովուրդը, ով դուրս կգա փողոցներ ու պատերազմ կպահանջի ու կընտրի էնպիսի ղեկավարի, ով մի անգամ արդեն պատերազմել ու հաղթել է.իհարկե կհաղթի:

Կհաղթի՞ էն ժողովուրդը, ով դուրս կգա փողոցներ ու կգոռա՝ խաղաղություն ու հերթական անգամ կընտրի էն ղեկավարին, ով մի անգամ արդեն պատերազմել է ու խայտառակ պարտվել. իհարկե կպարտվի:

Հ․Գ․ Որքան էլ Հին Հռոմում պատերազմում հաղթում էին կոնսուլներն ու սենատորները, հրամանատարներն ու ստրատեգները, մեկ է, հաղթանակը կռում էր հասարակ պլեբսից կազմված լեգեոները:

Հ․Հ․Գ․ Պատերազմում հաղթելու համար ժողովուրդը պետք է ցանկանա՛ հաղթել, իսկ մեր ժողովուրդը խաղաղություն է տենչում (մուրում), դրա համար էլ պարտվում է:

Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 1808

Մեկնաբանություններ