ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Միայն զինեալ պայքար ներքին թուրքի դէմ

Միայն զինեալ պայքար ներքին թուրքի դէմ
07.02.2024 | 18:30

Այսօր աւելի քան երբէք, մենք պէտք է պայքարի դուրս գանք, բառի ողջ իմաստով` ԶԻՆԵԱԼ պայքար եթէ ուզէք, ազատագրելու մեր Հայրենիքը, մեր պատմութիւնը, կրօնը, եկեղեցին, բանակը, դպրոցը, մեր ազգային պահանջատիրութիւնը, ինքնութիւնը եւ երկիրը, մեզ ներսից կրծող պարտութեան, փշրուելու եւ կործանման տանող ամէն հայախօս ՆԵՐՔԻՆ ԹՈՒՐՔի դէմ, որոնք արտաքին թշնամու հետ, ձեռք ձեռքի տուած ճամբայ են բացում մեր ազգի վերջնական ոչնչացման համար։

«Տուն եմ պահում» բառը դաւաճանութիւն է։ Նախ պահի՛ր հայրենի մեծ տունդ, որ տունդ դնելու տեղ ունենաս պարոն ոստիկան։ Մեծագոյն թշնամին քեզ խաբող նիկոլիզմն է։ Թշնամին եթէ ոգիդ կոտորեց, ուրեմն դու միայն կը կոտորուես ու կը կոտորուես։

Վարդանանց ոգիով միացրէք բոլոր ներքին ազգային ուժերը։ Որքան ժամանակ որ դու շունչ ունես որպէս հայ, որքան ժամանակ, որ կարող ես քայլել որպէս հայ, որքան ժամանակ որ ոտքի պէտք է՛ ու պիտի՛ ելլես որպէս Հայ ու Քրիստոնեայ, ուրեմն թօթափի՛ր քեզ շղթայած վախն ու անտարբերութիւնը ով հայ, հոգուդ սրով խորտակի՛ր քեզ շղթայած մահը։ Կամ անտարբերության ու վախի մեղքն ու մահը կը յաղթի քեզ, եւ կամ դու կը յաղթես վախի մահուան։

Վարդանանք մերժեցին վախն ու վատութիւնը, ուրեմն մենք պէտք է մերժենք նիկոլիզմն ու իր թրքացուած սահմանադրութիւնը։

Սուրդ ու խաչդ վերցրու, եւ ջարդի՛ր հոգիդ սպանող թշնամին ով հայ։ Քո սրացրած խաչդ աւելի՛ ուժեղ է քան նրանց բոլոր ստի, խաբկանքի զէնքերը, քո ազգային ՄԻԱՍՆՈՒԹԻՒՆԸ քո մեծագոյն զէնքն է ամէն ներքին ու արտաքին թշնամու դէմ։

Մեր ոտնակոխ եղած ամէն սուրբ զինուորի արեան համար, մեր հայրենիքի պղծուած ամէն մի թիզ հողի համար, մեր պատմութեան եւ հայրենիքի ազատութեան համար, ոտքի՛ ելէք, ՈՏՔԻ՛ կանգնէք, ոտքի՛ կանգնէք անվախ ամէն վտանգից։ Ձեր սրտերի մէջ եթէ յաղթեցիք մահուան, ոչ մի մահ չի կարող ձեզ յաղթել... ոտքի՛ կանգնէք դէպի սրբազան պատերազմ, վասն մեր հայրենեաց, վասն մեր ինքնութեան, վասն մեր հաւատի, եւ վասն մեր երկրի։

Այսօր Ղեւոնդեանց ու Վարդանանց «տօնը շնորհաւորելու» օր ՉԷ՛, այսօր Ղեւոնդեանք ու Վարդանանք ԴԱՌՆԱԼՈՒ օրն է։

Կա՛մ կը շարունակենք հաւատալ ծախուած ու թրքացած «վասակին» ու ճիշդ իր նման վախկոտ ստրուկների նման կանհետանանք մենք ու մեր հայրենիքը, եւ կամ դառնանք սուրբ Ղեւոնդ, սուրբ Վարդան, սուրբ ՊԱՅՔԱՐՈ՛Ղ ու կը պայքարենք, նոյնիսկ կը մեռնենք, բայց կ'ապրենք։

Ազատութիւն մի՛շտ եւ միշտ։ Եթէ ապրենք ազա՛տ կը լինենք, իսկ եթէ մեռնենք... դարձեա՛լ ազատ կը լինենք, ու անմահ իմացեալ մահով։

Տ. Սերոբ քահանայ ԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ.

Սրբապատկերը իմ պատրաստութեամբ:

Դիտվել է՝ 2832

Մեկնաբանություններ