ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բանկային օլիգարխիան չի ցանկանա, որ աշխարհը ևս մեկ գնդակահարված նախագահի թաղման ականատես լինի

Բանկային օլիգարխիան չի ցանկանա, որ աշխարհը ևս մեկ գնդակահարված նախագահի թաղման ականատես լինի
01.02.2024 | 10:43

Վստահաբար կարելի է ասել, որ Տեխասը նոր քաղաքական տեխնոլոգիա է: Նպատակը՝ ԱՄՆ -ը կունենա նոր նախագահ:

Եվ այդ նախագահը չի լինի ո՛չ Բայդենը, և ո՛չ էլ Թրամպը:

Կեցցեն Արժույթի Ռեզերվային Ֆոնդի անալիտիկները: Մնում է չնչին մի բան, որ ԱՄՆ-ի ֆինանսական և արդյունաբերական օլիգարխիան ձևական ընդհանուր հայտարարի գա ապագա նախագահի անձի շուրջ:

Ձևական, որովհետև ամերիկյան օլիգարխիկ հիերարխիայում առաջին ջութակի դերը բանկային օլիգարխիայինն է և նա չի ցանկանա, որ աշխարհը ևս մեկ գնդակահարված նախագահի թաղման ականատես լինի:

Իսկ դրա համար հարկավոր է, որ նախագահի թեկնածուի անձը փոխհամաձայնեցված լինի:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3908

Մեկնաբանություններ