ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Ի՞նչ չի տեսնի ձեր երեխան՝ 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքում

Ի՞նչ չի տեսնի ձեր երեխան՝ 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքում
29.12.2023 | 14:50

ա․ Ոչ մի զենքի ու զինատեսակի լուսանկար չկա դասագրքում։ Ոչ բրոնզեդարյան շրջանից, ոչ ուրարտական, ոչ էլ անտիկ ու միջնադարյան շրջանից (կարծիք կա, որ պատճառը «խաղաղության դարաշրջանի» հռչակումն է, որպես պետական քաղաքականություն):

բ․ Հայկական լեռնաշխարհի հարյուրավոր բերդերից դասագրքում ընդգրկված է միայն Վանի բերդի լուսանկարը:

գ․ Դասագրքի Բագրատունյաց արքայատոհմի պատմությանը վերաբերող բաժնում չկա Անի մայրաքաղաքի որևէ լուսանկար:

դ․ Դասագրքում խոսվում է քրիստոնեության մասին, բայց այնտեղ բացակայում է Մայր տաճարի լուսանկարը։ Չկա վաղքրիստոնեական հայկական ճարտարապետության գոհարներից ՈՉ ՄԵԿԻ լուսանկարը։ Չկան Սբ․Հռիփսիմեի տաճարի, Զվարթնոցի, Հաղպատի, Սանահինի, Մարմաշենի, Նարեկավանքի, Մշո Սուրբ Կարապետի, Անիի եկեղեցիների ու մյուսների լուսանկարները։

ե․ Դասագրքում ընդգրկված չէ որևէ խաչքարի լուսանկար։ Չի բացատրվում, թե ինչ է խաչքարը և երբ են ի հայտ եկել խաչքարագործության վաղագույն նմուշները։

զ․ Դասագրքում չի ներկայացվում հայկական ձեռագրական արվեստն ու ձեռագիր մատյաններ պատրաստելու տեխնիկան։ Այսպես, դասագրքում չկա Վեհամոր Ավետարանը, որն օգտագործվում է ՀՀ նախագահների երդմնակալության ժամանակ։

է․(շարունակելի)․․․

Դասագիրքը վերնագրված է «Հայոց պատմություն»:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ



Դիտվել է՝ 7946

Մեկնաբանություններ