Արցախ ազատագրած գեներալ-մայոր մի հին ու բարի, ծայրահեղ պարկեշտ ու համեստ ընկեր ունեմ, ով վերջերս ՊՆ-ից աշխատանքից ազատվել է՝ առանց պատճառաբանության. ծանուցագիրն առավոտյան տեսել է իր աշխատասեղանին:
Ավելին, երբ փորձել է հասկանալ ազատման պատճառը, ամենավերջին լածիրակի պես փոխանցել են՝ հավաքարարի թափուր հաստիք ունենք, կարող ենք առաջարկել:
Ցնցվել էի, չիմացա՝ ինչ ասել, ինչպե՞ս սփոփել:
Մի տպավորիչ բան ասաց. «Սրանք՝ մեր այս տեսակի հետևից ընկնողները, հիշի՛ր, չեն հասնելու մեր տարիքին»:
Մարգարեկան խոսքի պես հնչեց: Իսկ այդ տարիքը 58-ն է:
Հիշեք, դրան չեք հասնելու նաև դուք՝ ազգադավ խունտային ստրկացած, բանակը շոուի վերածած ստորաբաժանման լածիրակ հրամանատար ու հրամկազմ:
Երևում է՝ դաս չեղավ գլխներովդ անցածը:
Էդ հլա չհաղթածն եք, որ այդպես ցինիկ ու սնափառ, ամբարտավան եք, իսկ որ հաղթեիք, ինչե՜ր կանեիք, ոչնչություններ:
Ազգին բառացիորեն ցցի կհանեիք:
Գլուխներդ կախելու, գետինը մտնելու, պրոֆեսիոնալներին շուրջներդ պահելու, նրանց ոտքերը լվալու և ջուրը խմելու փոխարեն հավաքարարի «պաշտո՞ն» եք առաջարկում, երկիրը ծախած, հավաքարարի կոշիկը սրբելուն էլ անարժան ողորմելիներ:
Սուսաննա Բաբաջանյան
Գորիս
Լուսանկարը՝ հեղինակի