ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Արժեքներ և արժեհամակարգ

Արժեքներ և արժեհամակարգ
09.04.2023 | 22:28

Մարդկանց ու տարբեր մասշտաբի մարդկային խմբերի արժեքային համակարգի, նրանց վարքի ու գործունեության իմաստային մեկնաբանումների մասին խոսելը դարձել է մոդայի նման մի բան։

Մանավանդ՝ արժեքային համակարգ կամ արժեհամակարգ կոչեցյալի մասին ամեն ոք փորձում է ինչ-որ բան ասել, բայց քչերն են խորանում դրա բուն բովանդակության մեջ, իսկ մեծամասնությունը այն համարում է առեղծվածային կամ էլ հակառակը՝ ինքնըստինքյան հասկանալի բան։

Մարդիկ իրենց մակերեսային մոտեցումներով հաճախ չեն խորանում մինչև երևույթների ու պրոցեսների արժեքային ու իմաստային մակարդակները, այնինչ դրանք են կյանքի իրական հիմքը, որը հիմնականում անտեսանելի է մնում մարդու համար։

Ե՛վ կենդանիների, և՛ մարդկանց կենսաբանական կյանքը կառավարվում է գենետիկորեն պայմանավորված արժեհամակարգերով, որոնք խստիվ կանոնների տեսքով ղեկավարում են կյանքի ընթացքի ամեն մի քայլը, մեծամասամբ՝ միարժեքորեն։

Կյանքի տարբեր, առավել լարված պայմաններում և իրավիճակներում կենդանիների ու մարդկանց պահվածքն ու գործողությունները կարող են լինել ոչ միարժեք, քանի որ ամեն ինչ տեղի է ունենում պատահական միջավայրում։

Ամեն ինչից անկախ, բոլոր իրավիճակներում արժեհամակարգը թելադրում է, թե որոնք պետք է լինեն կենդանու կամ մարդու ռեակցիան, վարքը, պահվածքն ու գործողությունները, նույնիսկ՝ գործողությունների արագությունը, այսինքն, այն ամենը, ինչը տվյալ իրավիճակում առավելագույն հավանականությամբ հաջողության կհասցնի։

Նույնը վերաբերում է նաև մարդկանց սոցիալական կյանքին, միայն այն տարբերությամբ, որ արժեհամակարգի կանոնները այստեղ այնքան խիստ ու միարժեք չեն, ինչ՝ կենսաբանական կյանքի դեպքում։

Մյուս կողմից էլ, կենսաբանական ու սոցիալական բաժանումը մարդիկ են կատարել և կենսաբանականից դեպի սոցիալականը անցումը շատ ավելի հարթ ու սահուն է, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ հարթ ու աստճանական է նաև անցումը գենետիկական ինֆորմացիայից դեպի ոչ գենետիկական ինֆորմացիան՝ աստճանաբար թուլացող խստությամբ կիսագենետիկական ստրուկտուրաների տեսքով։

Անկախ այն բանից, որ մարդ արարածի նպատակը հարատև և հնարավորինս բարեկեցիկ կյանք ունենալն է, կյանքի ու գոյության տարբեր պայմանները ստիպել են մարդկանց ունենալ այդ նպատակին ծառայող տարբեր արժեքային համակարգեր։

Տարբեր պայմաններում ձևավորված հոգեբանությունների համար, եթե դրանք ունեն նույնիսկ համընկնող արժեքներ, կարող են տարբեր լինել դրանց իմաստային մեկնաբանությունները՝ դարձյալ կախված կյանքի հանգամանքներից։

Մյուս կողմից էլ, մարդկանց արժեհամակարգը այն միակ գործոնը չէ, որ ղեկավարում է նրանց կյանքը, քանի որ, դրանից բացի, սոցիալական ու ավելի բարձր մակարդակի հարաբերություններում, ուժային, ռեսուրսային և այլ տեսակի տակտիկական ու ստրատեգիական գործոնները իրենց ուրույն բաժինն ունեն մարդկանց ճակատագրում։

Բայց, անկախ դրանից, նույնիսկ ամենաբարձր մակարդակի աշխարհաքաղաքական որոշումներ կայացնելիս, այդ բանը կատարող անձի կամ անձանց արժեհամակարգը կարող է ամենավճռական ազդեցությունն ունենալ վերջնական որոշման վրա։

Այսինքն, ամենատարբեր առումներով, մարդկանց ու տարբեր ժողովուրդների արժեհամակարգի ուսումնասիրումը, այդ թվում՝ մաթեմատիկական մոդելավորման միջոցներով, կարևորագույն ստրատեգիական խնդիր է։

Պավել Բարսեղյան

Տեխնիկական գիտությունների դոկտոր

Դիտվել է՝ 5625

Մեկնաբանություններ