38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ապա­վի­նե՛նք մեր ազ­գա­յին խո­րի­մաս­տու­թ­յա­նը, վա­նե՛նք մեր մի­ջից դուրսպր­ծուկ­նե­րին

Ապա­վի­նե՛նք մեր ազ­գա­յին խո­րի­մաս­տու­թ­յա­նը, վա­նե՛նք մեր մի­ջից դուրսպր­ծուկ­նե­րին
20.11.2020 | 00:34

Այ­սօր Նի­կոլ Փա­շի­նյա­նի սպա­սա­վոր­նե­րի կող­մից պաշտ­պա­նա­կան նոր ճա­կատ է հար­դար­վում։ Ձայ­ներ են լս­վում, իբր ընդ­դի­մու­թյու­նը չու­նի, չի ա­ռա­ջարկ­ում այն մե­խա­նիզ­մը, ո­րով կա­րող է ձևա­վոր­վել եր­կի­րը ժա­մա­նա­կա­վո­րա­պես կա­ռա­վա­րող ղե­կա­վար մար­մին։ Հս­տակ չէ նաև, թե ով­քեր և ինչ ճա­նա­պար­հով պետք է ըն­տր­վեն այդ մարմ­նում։

Հետևա­բար կա­րե­լի է (նույ­նիսկ մե­ծա­հո­գա­բար հա­մա­ձայ­նում են՝ անհ­րա­ժեշտ է) ներ­կա­յիս կա­ռա­վա­րու­թյան կազ­մում փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րել, բայց վար­չա­պե­տի պա­րա­գան ու­րիշ է. նրա հրա­ժա­րա­կա­նի դեպ­քում, քա­նի որ չի հն­չում որևէ թեկ­նա­ծուի ա­նուն, եր­կի­րը կմ­նա ան­տեր և կընկ­ղմ­վի քաո­սի մեջ, ուս­տի համ­բե­րենք մինչև հա­ջորդ ընտ­րու­թյուն­ներ։ Այս թե­լը մա­նող­նե­րի սա­տա­նա­յա­կան միտ­քը հաս­կա­նա­լի է։ Ե­թե նույ­նիսկ ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ նշա­նակ­վեն, ա­պա դա կլի­նի լա­վա­գույն դեպ­քում ա­միս­ներ, գու­ցե և մեկ տա­րի անց։ Այդ ըն­թաց­քում նրանք հույս ու­նեն, որ շատ բան կփոխ­վի՝ ժո­ղո­վուր­դը կհան­դարտ­վի ու կհա­մա­կերպ­վի ե­ղա­ծին, իսկ հա­մա­պա­տաս­խան քա­րոզ­չու­թյու­նից հե­տո քիչ չեն լի­նի նրանք, ով­քեր կա­սեն, որ Նի­կոլն այ­լընտ­րանք չու­նի։


Նախ՝ ժա­մա­նա­կը ցույց տվեց, որ եր­կիրն ան­տեր դար­ձավ այն ժա­մա­նակ, երբ վար­չա­պետ ըն­տր­վեց Նի­կոլ Փա­շի­նյա­նը։ Այ­նու­հետև՝ եր­կի­րը չի կա­րող ան­տեր մնալ Փա­շի­նյան պա­տա­հա­կա­նու­թյու­նից հե­տո, քան­զի մենք ու­նենք նաև ազ­գա­յին այլ ինս­տի­տուտ­ներ՝ նա­խա­գա­հա­կան և կա­թո­ղի­կո­սա­կան։ Չմո­ռա­նանք, որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հը և Ա­մե­նայն Հա­յոց կա­թո­ղի­կո­սը նույն­պես ժո­ղովր­դի ընտ­րյալ­ներ են։ Նկա­տի ու­նե­նա­լով այս ի­րո­ղու­թյուն­նե­րը, վս­տահ ենք, որ, պայ­մա­նա­կա­նո­րեն ա­սած, Ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րու­թյուն կամ Ազ­գա­յին խոր­հուրդ (կամ մեկ ու­րիշ ան­վա­նու­մով) մար­մին հնա­րա­վոր է ստեղ­ծել։ Եվ այն կլի­նի լե­գի­տիմ ու գոր­ծող։ Դրա հա­մար կա եր­կու ճա­նա­պարհ։ Ա­ռա­ջի­նը՝ պահ­պան­վում է երկ­րի կա­ռա­վա­րու­թյուն կազ­մե­լու ներ­կա­յիս ե­ղա­նա­կը, այ­սինքն՝ վար­չա­պետ է ընտ­րում Ազ­գա­յին ժո­ղո­վը։ Սա­կայն նո­րի ընտ­րու­թյու­նը կա­տար­վում է հետևյալ կերպ. ներ­կա­յիս վար­չա­պե­տի հրա­ժա­րա­կա­նի հետ իշ­խող քա­ղա­քա­կան ուժն էլ իր հեր­թին է հրա­ժար­վում կա­ռա­վա­րու­թյուն կազ­մե­լու իր ի­րա­վուն­քից և այդ ի­րա­վուն­քը փո­խան­ցում է խոր­հր­դա­րա­նա­կան մյուս ու­ժե­րին։ Իսկ հրա­ժար­վում է, ո­րով­հետև իր կազ­մած կա­ռա­վա­րու­թյունն ակն­հայ­տո­րեն եր­կի­րը հասց­րել է կոր­ծան­ման եզ­րին։ Խոր­հր­դա­րա­նա­կան առ­կա մյուս ու­ժե­րը կազ­մում են Ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րու­թյուն, նոր վար­չա­պե­տով հան­դերձ, ո­րը կգոր­ծի մինչև ա­ռա­ջի­կա ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րը։ Ընդ ո­րում՝ այն­տեղ կա­րող են ներգ­րավ­վել նաև ներ­կա­յիս վար­չա­կար­գի ներ­կա­յա­ցու­ցիչ պի­տա­նի ան­ձինք։


Երկ­րորդ տար­բե­րա­կը։ Քա­նի որ մեր եր­կի­րը սահ­մա­նադ­րո­րեն խոր­հր­դա­րա­նա­կան է, ուս­տի ա­մեն ինչ պետք է սկս­վի խոր­հր­դա­րա­նից։ Ըստ այդմ՝ Ազ­գա­յին ժո­ղո­վը լիա­զո­րում է ՀՀ նա­խա­գա­հին (կամ՝ ՀՀ նա­խա­գա­հին և Ա­մե­նայն Հա­յոց կա­թո­ղի­կո­սին)՝ կազ­մե­լու երկ­րի գոր­ծա­դիր նոր իշ­խա­նու­թյուն։ Այդ մար­մի­նը պետք է եր­կու խն­դիր դնի իր առջև։ Մե­կը, որ Ար­ցա­խյան հար­ցի վե­րա­բե­րյալ կո­րուստ­նե­րը նվա­զա­գույ­նի հասց­նե­լու նպա­տա­կով բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րի, և մյու­սը, որ, ա­պա­հո­վե­լով երկ­րի ներ­քին կա­յու­նու­թյու­նը, նա­խա­պատ­րաս­տի ա­ռա­ջի­կա ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րը։ Ա­վե­լաց­նենք, որ, ան­շուշտ, ա­մենևին հեշտ չեն լի­նե­լու այդ բա­նակ­ցու­թյուն­նե­րը, քան­զի եր­րորդ կողմն ար­դեն հայ­տա­րա­րում է, որ չա­րա­ղետ փաս­տա­թուղ­թը փո­փո­խու­թյան են­թա­կա չէ։ Սա­կայն այդ հան­գա­ման­քը մենք պետք է ևս մեկ փաս­տարկ հա­մա­րենք, որ Նի­կո­լը չէ այն ան­ձը, ով ի զո­րու է ստո­րագր­ված պայ­ման­նե­րի մեջ ինչ-ինչ փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լու ա­ռա­ջար­կու­թյամբ հան­դես գա­լու։


Ա­հա թե ին­չու, վս­տա­հա­բար ա­սում ենք, կա, գո­յու­թյուն ու­նի եր­կի­րը պար­տու­թյան հասց­րած ղե­կա­վա­րին այ­լընտ­րանք։ Իսկ մեր նոր կյան­քը հու­նա­վո­րե­լու հա­մար հարկ է, որ ա­ռա­ջին հեր­թին վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ժամ ա­ռաջ հրա­ժա­րա­կան տա։ Դա կլի­նի նրա միակ ազ­գան­պաստ քայ­լը։ Նոր կա­ռա­վա­րու­թյու­նը, վե­րոն­շյալ որ ճա­նա­պար­հով էլ ըն­տր­վի (փո­ղո­ցա­յին նի­կո­լա­կան ընտ­րու­թյու­նը բա­ցա­ռենք), պետք է իր հա­մա­պա­տաս­խան են­թա­կա­ռուց­վածք­նե­րի մեջ նե­րա­ռի հի­րա­վի ամ­բողջ ազ­գա­յին նե­րու­ժը, այն է՝ մտա­վոր, քա­ղա­քա­կան, ռազ­մա­գի­տա­կան, դի­վա­նա­գի­տա­կան, պատ­մա­գի­տա­կան, տն­տե­սա­գի­տա­կան ու մշա­կու­թա­յին։ Պատ­մու­թյու­նից հի­շենք, որ 1905-1906 թթ. հայ-թա­թա­րա­կան (նույն «ադր­բե­ջա­նա­կան») կռիվ­նե­րի ժա­մա­նակ Հով­հան­նես Թու­մա­նյանն էր միայն, որ կա­րո­ղա­ցավ իր գոր­ծու­նեու­թյան սահ­ման­նե­րում ապ­րող հա­յու­թյանն անվ­տանգ պա­հել։ Ոչ մի հայ քա­ղա­քա­կան կամ ռազ­մա­կան գոր­ծիչ չկա­րո­ղա­ցավ հայ ժո­ղովր­դին փոր­ձան­քից անվ­նաս դուրս բե­րել, իսկ բա­նաս­տեղծ Հով­հան­նես Թու­մա­նյա­նը կա­րո­ղա­ցավ։ ՈՒ­րեմն՝ մարդ­կանց թի­կուն­քում միայն քա­ղա­քա­կան կեն­սագ­րու­թյուն չփնտ­րենք։


Կա՛ հա­յին փր­կու­թյուն, բայց այ­սօր դա զեն­քը չէ, այլ խել­քը, նվիր­վա­ծու­թյու­նը, ազն­վու­թյու­նը և դի­վա­նա­գի­տա­կան միտ­քը։ Ա­պա­վի­նե՛նք մեր ազ­գա­յին խո­րի­մաս­տու­թյա­նը, վա­նե՛նք մեր մի­ջից դուրս­պր­ծուկ­նե­րին։


Համ­լետ ԴԱՎ­ԹՅԱՆ
Պատ­մա­բան, հրա­պա­րա­կա­խոս

Դիտվել է՝ 2929

Մեկնաբանություններ