ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Ադրբեջանը «փորձագետներ» ու «բլոգերներ» է վարձում նաև արտերկրում. բացահայտում

Ադրբեջանը «փորձագետներ» ու «բլոգերներ» է վարձում նաև արտերկրում. բացահայտում
27.10.2020 | 13:46

«Փաստը» գրում է.

«Ադրբեջան անունով արհեստածին պետությունը միշտ էլ աչքի է ընկել ստով ու կեղծիքով՝ լինի դա չեղած պատմություն հորինելու, թե այլոց մշակութային արժեքները յուրացնելու գործում: Բնականաբար, ալիեւյան կլանը պատերազմական շրջանում էլ ջանք ու եռանդ չի խնայում ամեն ինչ գլխիվայր շրջված ներկայացնել թե՛ իր ժողովրդին, թե՛ միջազգային հանրությանը:
Տեղեկություններ կան, որ ադրբեջանցիները փորձում են տեղեկատվական հոսքերում իրենց օգտին հրապարակումներ անելու համար հատկապես բլոգերներ վարձել այլ երկրներում: Մասնավորաբար, օրերս eadaily.com-ը գրել էր, որ նման փորձեր արվում են Ուկրաինայում: Մեդիա փորձագետ Լարիսա Դրոզդովան «NewsOne» հեռուստաալիքի եթերում մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես է Ադրբեջանը հավաքագրում տեղեկատվական բանակ: «Ուկրաինայից արդեն փորձագետներ են պատրաստվում, որ տեղափոխեն Ադրբեջան, որպեսզի լուսաբանեն իրադարձությունները Ադրբեջանի կողմից եւ զրպարտեն Հայաստանին», – ասել է մեդիա փորձագետը, նա նաեւ նշել է, որ Ալիեւի աշխատակազմը 5000-ական դոլար է խոստանում ամեն մի «փորձագետի»:


Նշվում են նաեւ մի քանի անուններ, որոնց դժվար է փորձագետ անվանել. նրանց խնդիրն է վարկաբեկել Հայաստանն ու Արցախը: Մեդիա փորձագետների կարծիքով, այսպիսի բացահայտումները շատ կարեւոր են, որպեսզի առաջին հերթին դյուրահավատ ընթերցողը չընկալի «խոսող գլուխներ»-ին որպես փորձագետներ եւ չապակողմնորոշվի»:

Դիտվել է՝ 9523

Մեկնաբանություններ