ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սևծովյան մետաքսի ճանապարհն ու հայկական հուշարձանները

Սևծովյան մետաքսի ճանապարհն ու հայկական հուշարձանները
26.04.2013 | 13:30

ՀՀ մշակույթի նախարարության և «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» մշակութային հասարակական կազմակերպության (ԱՄԱՓ) միջև ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ բազմալեզու տեղեկատվական վահանակներ տեղադրելու մասին» համաձայնագիր, ըստ որի` ԱՄԱՓ-ը պատրաստելու է վահանակներ և մոբիլային ապլիկացիաներ հուշարձանների տարածքներում տեղադրելու նպատակով: Դրանց տեքստերը թարգմանվելու են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և իտալերեն: Վահանակների դիզայնը, դրանց տեղադրման վայրի նախագծերը և թարգմանված տեքստերը պարբերաբար սահմանված կարգով համաձայնեցվելու են ՀՀ մշակույթի նախարարության հետ: Ծրագիրն իրականացվում է ԵՄ անդրսահմանային համագործակցության «Մետաքսի ճանապարհի Սևծովյան միջանցք» ծրագրի շրջանակներում: Նպատակն է` ստեղծել միջսահմանային զբոսաշրջության երթուղի Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի և Հունաստանի միջև:

Համաձայնագիրը գործելու է 2 տարի ժամկետով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1714

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ