ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայ-իրանական մշակութային ծրագրեր

Հայ-իրանական մշակութային ծրագրեր
22.04.2013 | 17:55

ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարության միջև 2013-2016 թթ. մշակույթի և արվեստի բնագավառներում համագործակցության մասին» գործնական ծրագիր:

Ծրագրի շրջանակում երկու երկրներում կկազմակերպվեն մշակութային շաբաթներ, միջազգային փառատոներ, մրցույթներ, ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություն: Նախատեսվում է նաև ֆիլմերի համատեղ արտադրություն:
Գրադարանների և թանգարանների ոլորտում կողմերը կաջակցեն մասնագետների, ուսանողների և փորձագետների փոխայցելություններին, սեմինարների և կոնֆերանսների կազմակերպմանը, ինչպես նաև գրքերի և պարբերականների փոխանակումներին:
Նախատեսվում է նաև համագործակցություն Հայաստանի ազգային գրադարանի և Իրանի Իսլամական Հանրապետության արխիվի և ազգային գրադարանի միջև:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1610

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ