38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Արա ԱԼՈՅԱՆ.Բանակի տոնն ու չտոնողների բանակը

Արա ԱԼՈՅԱՆ.Բանակի տոնն ու չտոնողների բանակը
28.01.2013 | 16:01

Նախագահի մասնակցությամբ լուսազանցիկ արագությամբ տարածված տեսանյութը, որտեղ կինն աղիողորմ արցունքներով ու ձայնով (քրիստոնեաբար հավատում եմ դրանց անկեղծությանը) օգնության խնդրանքով դիմում է երկրի ղեկավարին` արժանանալով Նախագահի հանդիմանությանը, թե բա՝ եկել ես մեր տոնը խանգարում ես, ինձ վրա ոչ միանշանակ տպավորություն թողեց:

Ակնհայտ է, որ տվյալ կինը, մեծ հաշվով, հասարակության մանրակերտն է` ընչազրկության, սոցիալական ծայրագույն կացության, բայց նաև մուրացիկության արատավոր հատկության առումով:
Մյուս կողմից, ՀՀ քաղաքացու համար (ում վերին Բաղրամյան 26-ից հրահանգված է՝ այսուհետև դիմել Դուք-ով) տոնացույցն ընդհանուր է, և տոնն առանց մերժվածների չի լինում, և ուրեմն հարց է նաև, ով որքան է խանգարում տոնի կայացմանը:
Առնվազն տարակուսելի է Նախագահի և, հատկապես, Հայոց Հոգևոր Առաջնորդի ներկայությամբ`գործարար-պատգամավորի դանակ-կարագ սահուն կոմբինացիան, վստահաբար կեղծ վկայությամբ, թե. «սուտ ա ասում, ես դաժե իրա էրեխեքին բերել եմ մեր տուն`պահել եմ…» (սույն նախադասության առոգանությունն`իբրև կարծիքիս սկզբնաղբյուր), և շարունակությունը`«արի քեզի վաղվանից աշխատանք կտամ…»: Այս երկու նախադասություններն էլ, եթե ոչ գիտակցաբար, ապա ըստ էության հավասարապես վարկաբեկիչ են ու վիրավորական, քանի որ արջի ծառայության ձևաչափում են և վկայում են, նախ, որ այ էսքան քրիստոնյա եմ ու գթառատ և հետո` երբ ուզեմ աշխատատեղ կարող եմ բացել: Ասել է թե` Հռոմից Պապից կաթոլիկ եմ:
Այս ամենի ֆոնին, բավական հարգալից ու զարմանալիորեն մարդասեր գտնվեցին պետության ղեկավարի անվտանգությունն ապահովող թիկնազորի տղաները, որոնք միայն հայացքով ու հերթապահ ցուցումով`հրահանգեցին կնոջը զուսպ լինել:
Հարցն այստեղ այս թամաշայի յուրաքանչյուր կերպարի մեջ հերոսի կամ հակահերոսի փնտրտուքը չէ, այլ մարդկային մշակույթի խաթարումը, մարդկային փոխհարաբերությունների տխուր պատկերը`բառի լայն առումով զինվորից մինչև թագավոր: Մեծ պարտիայի հավակնող երկրում ամեն մեկին պետք է վերապահված լինի խոսելու իրավունքը, թագավոր դառնալու իրավունքը, բայց շախմատն էլ իր կանոններն ու կերպարա-գործառութային դասավորվածությունն ունի:
Չի լինում, որ, ասենք, ձին խաղամեկնարկից առաջ դրված լինի թագավորի կողքին ու առավել ևս, փղադաշտ քայլեր կատարի: Վերջին հաշվով, բոլոր խաղերի, այդ թվում շախմատի հիմքում`մարդն է, մարդկային ինտելեկտն ու մշակույթը: Իսկ այդ ամենի կատարելագործման ճանապարհը, անշուշտ, մեկ օրով, մեկ տոնով, մեկ անձով ու մեկ ընտրությամբ չի սահմանափակվում:
Եվ ուրեմն տոն օրով այժմեական է, ոչ թե ինչու ես եկել հարցը, այլ. «Յո Երթաս…» բոլորահասցե, իսկ գուցե առաջին հերթին ինքնահարցադրումը…

Դիտվել է՝ 2313

Մեկնաբանություններ