09.05.2022|
11:21
Իմ հայրենիքը հիվանդ է անմիաբանությամբ: Ո՞վ այդ ախտի մանրէն հասցրեց այս հպարտ ազգին, չգիտեմ, բայց սա բարեբեր մարգագետնի վերածված վաղնջական, արդեն մոռացված գերեզմանների մամռապատ շիրմաքարերի տակից ժամանակ առ ժամանակ ծլարձակող թունավոր ծիլ է, որ շատ արագ հաստաբուն ծառուտի է վերածվում, խլում մեր շնչելու օդը: