26.11.2013|
10:18
...Եվ քամին, որ ո՛չ հով ու զով ուներ իր մեջ, ո՛չ բուք ու բորան, հեշտ ու հանգիստ մտավ մեկի գլուխն ու տարավ նրա խելքը։ ՈՒ էդ մեկը լսեց ինքն իր ձայնը. իշխանավորների աշխատավարձը պետք է բարձրացնել։ Զգաց, որ ծանր բան ասաց, հարմար գտավ, որ շունչ քաշի։ Տնքաց, շունչ քաշեց։ Աշխատավարձը բարձրացնել, իհարկե, բայց որտե՞ղ բարձրացնել՝ հայոց սարերի գլո՞ւխը, հայոց յոթծալ երկինքների փեշե՞րը... Ինչքա՞ն ու որքան բարձրացնել, որ փորձված ու խամ իշխանավորները բարձրացնելիս ճողվածք չստանան։