ՆԱՏՕ-ի անդամները մտավախություն ունեն դաշինքի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության փոփոխությունից, եթե Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» հաղթի խորհրդարանական ընտրություններում։ Որոշ դիվանագետներ այն կարծիքին են, որ Ֆրանսիան կարող է ևս մեկ անգամ դուրս գալ դաշինքի ռազմական հրամանատարությունից և ավելի քիչ թվաքանակով, ավելի ցածր աստիճանի զորքեր ուղարկել ՆԱՏՕ, քան՝ ներկայում:               
 

Շարժումը մտնում է նոր փուլ

Շարժումը մտնում է նոր փուլ
05.08.2008 | 00:00

ԲԼԻՑՆԵՐ
«АКЕЛЛА ДВАЖДЫ ПРОМАХНУЛСЯ»

ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ. Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար։
-Պարոն Հակոբյան, կրկին շարԺման հարթակում եք, այսինքն՝ դարձ ի շրջանս յո՞ւր։
-Եթե հիշում եք, ես ասել եմ՝ նախընտրական դաշինքում իմ առաքելությունը համարում եմ ավարտված. միահեծան, ինքնակոչ միապետն արդեն հռչակված է։ Այս պատմական էտապը համարում եմ ավարտված։
-Իսկ շարժման այս փո՞ւլը։
«Акелла дважды промахнулся». Եթե ապագա քաղաքական գործընթացներում անհրաժեշտություն կլինի նոր արդյունքների ձևավորման, ապա մենք մեր մասնակցությունը կբերենք դրան։
-Հիմա կոնգրեսին միանալո՞ւ եք, թե՞ ոչ։
-Մենք առաջինն էինք, որ առաջին էտապի ավարտը հայտարարեցինք։ Այժմ սկզբունքորեն նոր փուլ է սկսվել, անվերապահ կապիտուլյացիա, թավշյա հեղափոխություն։ Այս էտապը երկու՝ մինիմում և մաքսիմում ծրագրերից է բաղկացած։ Մինիմումը բոլոր քաղաքական ուժերի համախմբումն է արցախյան վիկինգների բռնապետության լուծը թոթափելու համար, իսկ մաքսիմումը ժողովրդի ազատ կամքի դրսևորմամբ նոր իշխանության ձևավորումն է։ Այստեղ մենք եկել ենք ոչ թե նախագահի թեկնածու ընտրելու, այլ եկել ենք բոլոր ուժերը համախմբելու։ Այս էտապի կարգախոսը պետք է լինի «Պայքար քաղաքական տգիտության դեմ», որն առկա է իշխանությունների մոտ։ Այստեղ եմ նաև կոնգրեսի հռչակագիրը ստորագրելու համար։
-Փաստորեն, դարձյալ շարժման հե՞տ եք։
-Ես երբեք շարժման գործընթացներից հետ չեմ կանգնել, բայց տարբերվում եմ շարժման մյուս ֆավորիտներից նրանով, որ մտրակիչ քաղաքական գործիչ եմ. հարվածում եմ և՛ յուրայիններին, և՛ ախոյաններին։ Չեմ ներում ո՛չ այս կողմի վրիպումները, ո՛չ այն։ Եթե վրիպումներ չունենայինք, մարտի 21-23-ին իշխանությունը կվերցնեինք, դրա համար բոլոր նախապայմանները կային։
«ԵԹԵ ԱԶԳՆ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿԱՆԳՆԻ ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌԱՋ, ՊԵՏՔ Է ՈՂՋՈՒՆԵԼ ԱՅԴ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ»
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. Հայաստանի լիբերալների նախաձեռնող խմբի ղեկավար։
-Շարժումը կոնգրեսով փոխարինելն ինչո՞վ է պայմանավորված։
-Շարժումը մտնում է նոր փուլ։ Նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է, որ այն իրավական տեսք ստանա, որպեսզի քաղաքական ուժերի համագործակցությունն ավելի սերտ, համախմբված լինի։ Կոնգրեսում յուրաքանչյուր կուսակցություն ունենալու է իր անկախությունը, իսկ որոշումների կայացումը կլինի կոնսենսուսի միջոցով։
-Իսկ իշխանությունը զանազանություն չի տեսնում կոնգրեսի և շարժման միջև՝ թերահավատորեն մոտենալով այդ կառույցին։
-Իշխանությունը լավ կանի, որ մտածի իր գործերի, բացթողումների, թերությունների, սխալների մասին։ Թող իրենց խնդիրներով զբաղվեն։
-Լիուլի սխալներ թույլ տված Քոչարյանին Հաագայի դատարանի առջև կանգնեցնելուն ինչպե՞ս եք վերաբերվում։
-Դա համազգային խնդիր է։ Եթե ազգը նման ցանկություն ունի, ապա պետք է այն ողջունել։ Ազգը միշտ ճիշտ է լինում։
-Ազգի քանի՞ տոկոսն այդպիսի ցանկություն ունի։
-Կարծում եմ՝ շատերը։
-Գործընթացի հեռանկարը Ձեզ տեսանելի՞ է։
-Առայժմ քաղաքակիրթ, բնականոն տեմպերով է զարգանում գործընթացը։
Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3129

Մեկնաբանություններ