Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ Գերմանիայի ՆԳՆ-ի կողմից ՈՒԵՖԱ-ին ուղարկված որակազրկման դիմումի առնչությամբ: Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը ցուցադրել է «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական խմբավորման խորհրդանիշ ողջույնի ժեստը, և Գերմանիայի ՆԳ նախարար Նենսի Ֆեսերը կոչ է արել պատժել վերջինիս։ ՈՒԵՖԱ-ն այսօր հայտարարել է, որ հետաքննություն է անցկացնում Դեմիրալի գործով։               
 

Ա՜յ քեզ բան...

Ա՜յ քեզ բան...
18.07.2008 | 00:00

Զարմանալի բաներ են կատարվում մեր հարևան Իրանում: Եվ ոչ միայն: Ճիշտ այն պահին, երբ ԱՄՆ-Իրան հարաբերությունները շարունակում են լարված լինել, իսկ այդ երկրի կողմից Իրանին հարվածելու տեղեկատվական արտահոսքը չի դադարում, Իրանի նավթային փոխնախարար Աքբար Թորքանը հանկարծ ու հայտարարել է, թե «Եվրոպական երկրները կարիքն ունեն իրանական գազի», և, մանավանդ, եթե ԵՄ-ն Ռուսաստանից էներգետիկ անկախության է ձգտում, ուրեմն «այնպիսի եվրոպական ընկերություններ, ինչպիսիք են «Տոտալը», «Շելլը», «Ռեպսոլը», դեռ ահագին էլ ժամանակ են կորցրել` Հարավային Փարսիի 11-րդ և 13-րդ հանգույցներում որոշ աշխատանքներ կատարելու և ներդրումներ անելու համար»: Ավելին, նա հայտարարել է, թե պատրաստ են գազամուղ կառուցել և գազ առաքել Եվրոպա հենց դրանով և ոչ թե հայտնի LNG մեթոդով:
Խոստովանենք` սա ցնցող հայտարարություն է և կարծես թե հավաստում է այն տեղեկատվությունը, որ միջազգային ասպարեզում հիմա էլ Իրանին զոհ տալ կամեցող Ռուսաստանը պիտի շատ զգույշ լիներ. դա էլ հո մե՞նք չենք, որ ամեն բան ներենք ու մոռանանք: Իրանի հետ խաղ չեն անում. այդ երկրում նման բաները ոչ միայն չեն մոռացվում, այլև անմիջապես «անտիպրոյեկտների» առիթ են դառնում:
Բայց գիտե՞ք այս ամենում ինչն է զվարճալի: Բանն այն է, որ եթե լիովին հստակվի Իրանի նոր քաղաքականությունը, հնարավոր է մենք էլ «ակամա շահենք», ինչպես այդ երկրի հետ ունեցած մեր հարաբերություններում հաճախ է պատահում, որ «փրկվում ենք» հենց միայն Իրանի վարած քաղաքականության առանձին դրսևորումների շնորհիվ (այս իմաստով արևելագետ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Հովհաննիսյանը մի լավ կատակ ունի. իսկ ո՞վ է ասում, որ մեզանում առկա են Հայաստան-Իրան հարաբերություններ, մենք ունենք Իրա՛ն-Հայաստան շփումներ…):
Աքբար Թորքանը հայտարարել է, թե իր երկիրը պատրաստ է գազամուղը հասցնել մինչև իր սահման, իսկ դրանից հետո այն կարող են իրենք` եվրոպացիները շարունակել: Քոչարյանը կասեր` հիմա որ նայում ես քարտեզին, շատ տպավորիչ եզրահանգումների ես գալիս…Այլ խոսքերով` չլինի՞ հանկարծ եվրոպացիները համաձայնեն, որ Իրանը գազը հասցնի…մեր սահման, Իրան-Հայաստան ներկայիս խղճուկ և ռուսների տիրապետմանն անցած գազամուղն էլ…տրանզիտ դառնա մի հրաշքով:
Չգիտենք` բան էր, երազեցինք, էլի: Համենայն դեպս, Թորքանը նշել է, որ Մեջլիսի պատգամավորները պաշտպանում են նախարարության այս տեսակետը, և որ վերը նշվածին ոչինչ չի խոչընդոտում:
Ի միջի այլոց, այս երկրի ղեկավարությունը ձեռքի հետ էլ չի մոռացել ԱՄՆ-ին մի քանի բան «հիշեցնել»` «ձեռքներդ հեռու Իրանից, թե չէ Պարսից ծոցից շան պոչ էլ չեք ստանա» մոտիվներով, իսկ ՕՊԵԿ-ի գենսեկ Աբդուլլահ Սալեմ Ալ Բադրիին զգուշացրել է, որ «Իրանի հետ ռազմական հակամարտության դեպքում նավթի գները անսահմանորեն կաճեն դեպի վեր»: Այլ խոսքերով` Ալ Բադրին առաջարկել է այն, ինչ Իրանը` եկեք նստենք-խոսենք-հասկանանք իրար, էլի…
Չէ, գնալով ամեն բան մեր տարածաշրջանում հետաքրքիր է դառնում, ազնիվ խոսք…
Գ. ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 4271

Մեկնաբանություններ