ՆԱՏՕ-ի անդամները մտավախություն ունեն դաշինքի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության փոփոխությունից, եթե Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» հաղթի խորհրդարանական ընտրություններում։ Որոշ դիվանագետներ այն կարծիքին են, որ Ֆրանսիան կարող է ևս մեկ անգամ դուրս գալ դաշինքի ռազմական հրամանատարությունից և ավելի քիչ թվաքանակով, ավելի ցածր աստիճանի զորքեր ուղարկել ՆԱՏՕ, քան՝ ներկայում:               
 

Լուրեր

Լուրեր
12.09.2008 | 00:00

Կենացները թանկանում են
Դիվանագիտական խողովակներից մեզ հայտնի դարձավ, որ Հայաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանի այցը մեր երկիր սեպտեմբեր ամսից տեղափոխվում է հոկտեմբեր։ Դա բացատրվում է հարավկովկասյան տարածաշրջանում զարգացող իրադարձությունների անկանխատեսելի ընթացքով և դրանցում Միացյալ Նահանգների առաջիկա դերակատարությամբ։ Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ նախապատրաստական փուլում է հայ-ամերիկյան մեծածավալ համագործակցության մի ծրագիր, որի հիմնական «կոնտուրներին» ծանոթանալուց և համապատասխան «ինստրուկտաժ» ստանալուց հետո միայն ԱՄՆ-ի դեսպանը կժամանի Հայաստան։
Լ. Մ.

«Երրորդ ուժը», կարծես, կայանում է
Իրազեկ աղբյուրների հավաստմամբ՝ մինչև սեպտեմբերի վերջ, ամենայն հավանականությամբ, կկազմավորվի նոր քաղաքական միավորում՝ ազգային ազատական գաղափարախոսության հենքի վրա։ Այս պահին աշխույժ բանակցություններ են ընթանում ազգային-ազատական արժեքներ դավանող որոշ կուսակցությունների և առանձին քաղաքական գործիչների մասնակցությամբ։ Մասնավորապես, քաղաքական խորհրդակցություններում առանցքային դերակատարություն են ստանձնել Հարություն Առաքելյանի ղեկավարած Ռամկավար ազատական կուսակցությունը (որին արդեն իսկ միավորվել են Սամվել Բաբայանի գլխավորած «Դաշինքն» ու Ալբերտ Բազեյանի հիմնադրած «Ազգային վերածնունդը» և Վազգեն Մանուկյանի գլխավորած ԱԺՄ-ն)։ Բանակցություններ են տարվում նաև ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանի, արտաքին գերատեսչության նախկին ղեկավար Վարդան Օսկանյանի, մի ամբողջ խումբ տնտեսագետների, իրավաբանների և իրենց մասնագիտական ոլորտներում լուրջ վաստակ ձեռք բերած այլ անհատների հետ։ Նախատեսվում է, որ մինչև ամսվա վերջ ձևավորվելիք այս քաղաքական միավորումը չի ունենալու վառ արտահայտված առաջնորդ, ղեկավարվելու է կոլեգիալ հիմունքներով և կրելու է Հայաստանի քաղաքական պատմության մեջ հայտնի կազմավորումներից մեկի անունը։
Լ. ՄԱՐՏՈՅԱՆ

Ինչպիսի՜ դասական հարված
Սփյուռքահայության շրջանում ծանրակշիռ դեր և լուրջ հեղինակություն ունեցող մի խումբ գործարարներ իրենց դժգոհությունն են հայտնել Սերժ Սարգսյան-Աբդուլլահ Գյուլ հանդիպման արդյունքներից և, ի նշան բողոքի, որոշել են Հայաստան չժամանել ու չմասնակցել սեպտեմբերի 28-ին կայանալիք մյուռոնօրհնեքի արարողությանը։
Լ. Մ.

Վարչապետի եղբայրը՝ դեսպան
Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը մերձ աղբյուրներից հաջողվեց ճշտել, որ շուտով Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվելու վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը։ Վերջինս տևական ժամանակ Չինաստանում մեր երկրի ռազմական ներկայացուցիչն էր, որից հետո աշխատանքի է անցել Միացյալ Նահանգներում։ Արմեն Սարգսյանը համապատասխան շրջանակներում հայտնի է որպես ռազմական և դիվանագիտական արվեստի նրբություններին քաջատեղյակ անձ և, ըստ ԱԳ աղբյուրների, լավագույնս կներկայացնի մեր երկրի շահերը հեռավոր Չինաստանում։
Լ. Մ.

Կոմպլեմենտարիզմի «վնասները»
Մոսկովյան աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ իշխանությունների որդեգրած դիրքորոշումը, որով վերջիններս փորձում էին ռուս-վրացական հակամարտությունում պահպանել փոխլրացման, «հայերեն» ասած, կոմպլեմենտարիզմի սկզբունքները՝ ո՛չ նալին, ո՛չ մեխին տրամաբանությամբ, լուրջ դժգոհություն է առաջացրել Ռուսաստանի քաղաքական վերնախավում։ Մասնավորապես, ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարների՝ սեպտեմբերի 5-ին կայացած գագաթնաժողովի ընթացքում առանձնակի դժգոհություն է առաջացրել այն հանգամանքը, որ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ-ում նախագահող պետություն, փորձել է այնպիսի մի նախագիծ անցկացնել, որը չպետք է դատապարտեր Վրաստանի գործողությունները՝ որպես ագրեսորի և սահմանափակվեր ընդամենը դիվանագիտական բնորոշումներով՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու բարի հղումներով։ Հարկ է նշել, որ Ռուսաստանում այժմ բավականին լուրջ ազդեցություն է սկսել ձեռք բերել ռուսական գեներալիտետը, ինչը միանգամայն բնական է, եթե չմոռանանք, որ ցանկացած պատերազմում հաղթանակած երկրի բանակը միշտ էլ ծանրակշիռ դերակատարություն է ստանձնում նաև քաղաքականության մեջ։ Իսկ ռուսական գեներալիտետն այսօր առանձնապես դժգոհ է Հայաստանի ղեկավարությունից՝ որպես ռազմավարական դաշնակցի, քանի որ մեծ հույսեր ուներ, թե Հայաստանն ակտիվ մասնակցություն կունենա ռուս-վրացական հնգօրյա պատերազմին հաջորդած զարգացումներում, հատկապես՝ Ջավախքի ուղղությամբ։
Լ. Մ.

Գլուխ կգա՞ իշխանական սցենարը
Իշխանամերձ աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի պաշտոնանկության հարցը լուծելուց հետո հերթը հասնելու է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նշանակմանը։ Ըստ շրջանառվող լուրերի, այդ տեղը, իշխանական սցենարի համաձայն, պատրաստվում է զբաղեցնել ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը, իսկ խմբակցությունը կրկին կղեկավարի Գալուստ Սահակյանը։ Երբ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք նրան առաջարկվե՞լ է աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, վերջինս հակադարձեց. «Նման հարց ինձ հետ չի քննարկվել»։ Հիշեցնենք միայն, որ Տիգրան Թորոսյանի հետ ևս կուսակցությունը «նման հարց չէր քննարկել» ու հաշվի չէր նստել, երբ որոշեց նրան հեռացնել ԱԺ նախագահի պաշտոնից։
Ռ. Խ.

«Միկա-ցեմենտը» վաճառված չէ
Ըստ իրազեկ աղբյուրների` «Միկա-ցեմենտ» գործարանի վաճառքն առաջիկայում չի կայանա։ Վաճառքի բանակցությունները դադարեցված են, իսկ պատճառը գնի շուրջ անհամաձայնությունն է. ապագա գնորդը փոխել է իր որոշումը և պատրաստ չի եղել վճարելու առաջարկվող գինը։ Եթե մինչև վրաց-հարավօսական պատերազմը ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում էին, թե ռուսական ընկերություններից մեկը պատրաստ է առաջարկվող գնով ձեռք բերել «Միկա-ցեմենտը» և լուրջ ներդրումներ կատարել, ապա այժմ ռուս գործընկերոջ կողմից «Միկա-ցեմենտի» վաճառքի գնի իջեցման առաջարկը կարող է պայմանավորված լինել նշված հակամարտության խնդրով։ Ի դեպ, վրացական մեր աղբյուրներն իրենց հերթին նշում են վրաց-հարավօսական հակամարտության գործոնի ազդեցությունը նշված գործարքում։
Կ. Մ.

Դիտվել է՝ 1933

Մեկնաբանություններ