Սա Նիգերի նախագահ Բազում Մոհամեդն է:
Վերջինս Ֆրանսիայի բարեկամն է և դաշնակիցը: Բազումը սիրում է Նիգերը և այն չի համարում դժբախտ ու դժգույն:
Նրան երբեք չեն մեղադրել Նիգերի տարածքները վաճառելու և փոխանակելու, ինչպես նաև պայմանավորված պատերազմներ վարելու մեջ:
Այսօր Բազում Մոհամեդի թիկնապահները ձերբակալեցին Բազում Մոհամեդին, բանակը վերջինիս կողմն է, իսկ Նիգերում տեղակայված ֆրանսիական զինվորական բազան պետության ներքին գործերին չի խառնվում:
Նախանձում եմ Նիգերի ժողովրդին, որն ունի նախագահ, նախագահական թիկնազոր, ազգային բանակ և պետությունը ենթադրյալ արտաքին վտանգից պաշտպանող օտարերկրյա զինվորական բազա:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ