Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Գերբի առյուծը

Գերբի առյուծը
16.06.2023 | 10:02

Ազգակործան պատուհասը հասավ գերբին։ Բա թե` ներկա Հայաստանում առյուծ չի ապրում, և պատմական դինաստիաների գերբերի առյուծներն ի՞նչ կապ ունեն 1991 թվականին ընդունված ՀՀ զինանշանի հետ։

Սպասելի՞ էր նման բան այդ անձից:

Իհարկե։

Նա հետևողականորեն կեղտ, կասկած, շփոթ, հեռացում, անարգանքի թույն է լցնում ամեն հայկականի, և առավել ինքնության հիմնասյուների վրա։

Հիմա հերթը հասավ զինանշանի առյուծին։

Հարցն ունի մի քանի շերտ, որոնք կարիք ունեն բացատրության։

1.Հերալդիկան, զինանշանների պատմությունը վկայում են, որ սիմվոլները պատահականորեն չեն ընտրվել, և յուրաքանչյուր ազգ, պետականություն կերտող միավոր փորձել է զինանշանի վրա պատկերել հզոր, ամեհի, խիզախ, մարտնչող կենդանու կամ թռչունի, և եթե հաշվի առնենք մեր տարածաշրջանում հին կրոնների և նոր կրոնների մոտեցումը սիմվոլներին, ապա ակնհայտ էր տիրակալների կողմից զինանշաններում առյուծի և արծվի պատկերումը։ Հին աշխարհի, միջին դարերի ոչ մեկ տիրակալ իր զինանշանի վրա չի պատկերել ճիճու, որդ, առնետ կամ կղանք գլորող բզեզ։ Պատմության հազարավոր տարիների ընթացքում առյուծի պատկերով զինանշան ունեցող հայ թագավորները շրջակա երկրների կողմից գնահատվել են որպես հզոր, մարտնչող, քաջարի, առյուծասիրտ ռազմիկներ, որոնք մարտի դաշտում իրենց քաջությամբ ցրել են որս դարձած թշնամիների հրոսակները։

2.Առյուծի սիմվոլը ծաղրող անձին անհրաժեշտ է հիշեցնել մի շատ կարևոր պատմական իրողություն, վարքագիծ, որ ունեին հայոց տիրակալները: Նույնիսկ ռազմական պարտության դեպքում, նրանք չեն փախել, չեն թաքնվել բունկերներում, այլ առյուծի հանգստությամբ ընդունել են իրավիճակը, պարտության մեղքը, հրաժարվել են գահից հօգուտ իր եղբոր կամ տոհմակցի և երբեք չեն ասել «պատասխանատու եմ, բայց մեղավո՞ր եմ» անհեթեթ, վախկոտ դարձվածքը:

3.Ինչ վերաբերվում է 1991 թվականին ՀՀ գերբի ընդունման ժամանակ առյուծի սիմվոլի ընդունման ժամանակաշրջանին, ապա պետք է հիշել և կրկնել, որ երրորդ հանրապետությունը ստեղծվեց հազարավոր առյուծասիրտ տղերքի, ֆիդայիների արյան, մաքառման, կռվի, հերոսական, անձնազոհության շնորհիվ։ Պետոյի, Կարոտի, Դուշմանի, Դևի, Թաթուլի, Ջիվանի նման քաջերն իրենց գլուխը վայր դրեցին առյուծի նման, տասնյակ շնագայլերով շրջապատված կռվի ավարտին։ Նվիրյալների մահը, հավերժական փառքը իրապես հնարավոր դարձրին զինանշան ունենալը և դրա վրա առյուծի պատկերը, որպես ազգային տուրք հերոս նահատակների քաջության, խիզախության, հայրենատեր հայրենասիրության և հայրենիքի անվերջ, անսահման սիրո։

4.Պատահական ոչինչ չի արվում այս անձի կողմից։ Այսօր իր կողմից հանձնված Բերձորի միջանցքի մոտ տեղի ունեցած ընդհարման ժամանակ ՀՀ, առյուծով ու արծվով զարդարված գերբով գլխարկ կրող հայ զինվորը կրակով խափանում է ազերիների դրոշի բացահայտ պրովոկացիոն, սադրիչ տեղադրումը հայոց հողի վրա, իսկ գերագույն գլխավոր հրամանատար դարձածը ծաղրում է գերբը, հարցական քմծիծաղով կասկածի տակ դնելով այն։ Առյուծի սիմվոլը ծաղրող, հարցականի տակ դնող այդ արարածին պետք է ընդամենը հարցնել, թե ինքը ռազմական ինչ հաղթանակ է կերտել, ով է եղել ինքը թշնամու համար, և ի՞նչ կենդանու նկար կսազեր իր անձնական տոհմական զինանշանին։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 3727

Մեկնաբանություններ