Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հա­յաս­տա­նի Սցիլ­լան ու Խա­րիբ­դան

Հա­յաս­տա­նի Սցիլ­լան ու Խա­րիբ­դան
09.11.2020 | 23:42

Հին հու­նա­կան դի­ցա­բա­նու­թյու­նը Սցիլ­լա­յի ու Խա­րիբ­դա­յի մա­սին պատ­մում է իբրև ծո­վահ­րեշ­նե­րի, որ ապ­րում էին Ի­տա­լիան և Սի­ցի­լիան ի­րար կա­պող նե­ղու­ցի հան­դի­պա­կաց ա­փե­րին, դա­րա­նա­կա­լում ու կոր­ծա­նում էին ծո­վագ­նաց­նե­րին։ Ի­րա­կա­նում նրանք պաշտ­պա­նում էին Ի­տա­լիան ու Սի­ցի­լիան ԹՇ­ՆԱ­ՄԻ­ՆԵ­ՐԻՑ:


Մենք այլևս եր­բեք նախ­կի­նը չենք լի­նե­լու: Այս պա­տե­րազ­մը, որ ի­րա­կա­նում սկս­վել է 1999-ի հոկ­տեմ­բե­րի 27-ի կրա­կոց­նե­րով, մեզ մաք­րեց ու վե­րա­դարձ­րեց մեր իս­կա­կան ես-ը: Ես-ը, որ եր­բեք չի հան­ձն­վում: Բո­լոր նրանց, որ այս օ­րե­րին դո­ղում էին վա­խից, թե Շու­շին հան­ձն­վե­լու է, կամ չա­րախն­դում էին, որ Շու­շին կհան­ձն­վի, միան­գա­մից ա­սեմ՝ Շու­շին պաշտ­պա­նում է ոչ միայն երկ­րա­յին զոր­քը, այլև երկ­նա­յին: Ամ­բողջ Ե­ռաբ­լու­րը՝ Սպա­րա­պետ Վազ­գեն Սարգ­սյա­նի, Զո­րա­վար Անդ­րա­նի­կի, Սո­սե մայ­րի­կի ու գե­նե­րալ Դա­լի­բալ­թա­յա­նի հետ պաշտ­պա­նում է Շու­շին: ՈՒ Շու­շին 50, 500 ու 5000 տա­րի հայ­կա­կան է լի­նե­լու: Մենք այս պա­տե­րազ­մում խն­դիր ու­նենք հաղ­թե­լու նախ ինք­ներս մեզ, որ հաղ­թենք թշ­նա­մուն: Հաղ­թե­լու մեր կաս­կա­ծին, թու­լու­թյանն ու թու­լամ­տու­թյա­նը, դա­վա­ճա­նու­թյա­նը, ստո­րա­քար­շու­թյա­նը, վա­խե­րին ու ան­հա­վա­տու­թյա­նը: Իսկ այդ հաղ­թա­նա­կից հե­տո թշ­նա­մին ըն­դա­մե­նը զին­վոր է, ում սպա­նում ես, որ քեզ չս­պա­նի: Ի­մա՝ ո­չինչ է, որ պետք է ոչն­չաց­նել:


Մենք այլևս եր­բեք նախ­կի­նը չենք լի­նե­լու, այս պա­տե­րազ­մը իր ա­րյու­նով մաք­րեց մեր մեղ­քե­րը: ՈՒ մենք հի­մա Աստ­ծո ա­ռաջ կանգ­նած ենք իբրև իր որ­դին, որ վե­րա­դառ­նում է Հոր տուն: ՈՒ ար­ժա­նի է հար­գան­քի, սի­րո ու պաշտ­պա­նու­թյան: Ո­րով­հետև ա­պա­ցու­ցել է հա­վա­տար­մու­թյու­նը, ա­պա­ցու­ցել է հա­վատն ու սե­րը:
Ո­րով­հետև չի նա­հան­ջել ու չի եր­կն­չել երկ­րա­յին ու­ժից, երկ­նա­յինն ու­նե­նա­լով: Մենք վեր­ջա­պես հաս­կա­ցանք, որ Հի­սու­սը Ի ՍԿԶ­ԲԱ­ՆԵ խաչն ու սու­րը նույն ձեռ­քում է պա­հել ու եր­բեք չի ա­սել՝ երբ քեզ վրա սրով են գա­լիս, ա­ղո­թիր, որ չգան: Սուր է տվել ձեռքդ, որ պաշտ­պա­նես քեզ ու ա­ղո­թե­լու քո ի­րա­վուն­քը: ՈՒ­րեմն՝ ի­րեն:


Մենք վեր­ջա­պես հաս­կա­ցանք, որ այլևս եր­բեք մեր դի­վա­նա­գի­տու­թյու­նը չպետք է լի­նի գեր­քա­ղա­քա­կիրթ ու գեր­նր­բան­կատ՝ վա­խե­նա­լով թշ­նա­մուն ա­սել թշ­նա­մի, որ չթշ­նա­մա­նա մեզ հետ: ՈՒ ընդ­հան­րա­պես՝ այս խե­լա­գար պա­տե­րազ­մը բո­լո­րին ու ա­մեն ին­չի տվեց իր ի­րա­կան ա­նու­նը՝ բա­րե­կա­մին՝ բա­րե­կա­մի, թշ­նա­մուն՝ թշ­նա­մու: Բա­ցա­հայ­տեց նրանց, որ ու­զում են բա­րե­կամ թվալ` թշ­նա­մուն ծա­ռա­յե­լով: Բա­ցա­հայ­տեց նրանց, որ ի­րենց տա­քուկ տնե­րում ապ­րում են պատ­րան­քով, թե պա­տե­րազ­մը ի­րենց տուն եր­բեք չի մտ­նի, ու ար­դեն պարտ­ված են ի­րենց վա­խով, փաս­տա­ցի ֆի­նան­սա­վո­րում ու քա­ջա­լե­րում են ա­հա­բեկ­չու­թյու­նը, որ ի­րենց բյուր­գե­րը Ա­լեք­սան­դերպ­լա­ցում հան­գիստ բար­բա­ջի պա­տե­րազ­մի ան­թույ­լատ­րե­լիու­թյան մա­սին ու գնա տուն՝ գոր­ծը ա­վար­տած հա­մա­րե­լով: Բիգ Բե­նի ղո­ղան­ջի տակ նավ­թա­գա­զա­մի­լիար­դա­տե­րե­րը հան­գիստ հաշ­վեն ֆունտ ստեռ­լինգ­նե­րը ու ե­րե­կո­յան գոհ հո­րան­ջեն՝ քնե­լուց ա­ռաջ ստու­գե­լով բան­կա­յին հա­շիվ­նե­րը: Որ տա­րա­տե­սակ անդ­րօվ­կիա­նո­սյան մի­լիար­դա­տե­րե­րը, քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ հայ­տն­վե­լով, ի­րենց հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով «հեշտ հար­ցե­րը» չլու­ծեն: Որ ռազ­մա­վա­րա­կան բա­րե­կամ­նե­րը ռազ­մա­վա­րա­կան խա­ղեր տան՝ կրիա­յի պես ի­րենց պա­տյա­նից դուրս չգա­լով: Մենք պա­տե­րազմ չենք հայ­տա­րա­րել աշ­խար­հին, մենք ըն­դու­նել ենք աշ­խար­հի պա­տե­րազ­մը մեր դեմ, ու ա­պա­ցու­ցել, որ ՄԵՐ ՏԱՆ դար­պաս­նե­րի ա­ռաջ ապ­րում են ՍՑԻԼ­ԼԱՆ ու ԽԱ­ՐԻԲ­ԴԱՆ և թույլ չեն տա ժա­մա­նա­կա­կից ոչ մի «ծո­վա­հե­նի» նե­ղուց անց­նել: ՈՒ սա ՄԵՐ պա­տե­րազ­մը չէ: Սա նրանց պա­տե­րազմն է, որ ու­զում են ի­րենց հար­ցե­րը նո­րից ու նո­րից մեր հաշ­վին լու­ծել: Այս պա­տե­րազ­մի ա­վար­տին տաս­նյակ պաշ­տո­նան­կու­թյուն­ներ են լի­նե­լու ՆՐԱՆՑ եր­կր­նե­րում: Իլ­համ Ա­լիևը կորց­նե­լու է հոր ժա­ռան­գու­թյու­նը ու որ­դուն լա­վա­գույն դեպ­քում ժա­ռան­գե­լու է կյանք Լոն­դո­նում կամ Նյու Յոր­քում, բայց ոչ եր­բեք Բաք­վում: Էր­դո­ղա­նին էլ գա­հընկեց են ա­նե­լու սո­ված թուր­քե­րը, որ այլևս հոգ­նել են ի­րենց կեղծ խա­լի­ֆի 9 պա­տե­րազմ­նե­րից, երբ ի­րենք ոչ աշ­խա­տանք ու­նեն, ոչ հաց: ՈՒ նրա ա­նու­նը Թուր­քիա­յի պատ­մու­թյու­նից ջն­ջե­լու են թուր­քե­րը, նրանք աշ­խար­հում ա­մե­նից լավ այդ գործն են ա­նում՝ պատ­մու­թյուն ջն­ջել, ե­թե չեն կա­րո­ղա­նում յու­րաց­նել: 5000 տա­րում նրանք չսո­վո­րե­ցին ո­չինչ ստեղ­ծել, ապ­րե­ցին հա­յե­րի, հույ­նե­րի, հրեա­նե­րի ժա­ռան­գու­թյան մեջ ու ի­րենց հա­մո­զե­ցին, որ ժա­ռան­գել են նրանց ոչ միայն նյու­թա­կան ու հոգևոր ու­նեց­ված­քը, այլև հա­զա­րա­մյակ­նե­րի պատ­մու­թյունն ու հայ­րե­նի­քը, ի­րա­վունքն ու խել­քը:


Պատ­մու­թյու­նը ծի­ծա­ղե­լու է նրանց վրա՝ մի վեր­ջին երկ­րա­շար­ժով, հր­դեհ­նե­րից հե­տո կամ ա­ռաջ: ՈՒ Հի­սուսն է ծի­ծա­ղե­լու Մու­հա­մե­դի վրա, որ Ղու­րա­նում ի­րեն ան­վա­նում էր մար­գա­րե, բայց մար­գա­րե է ին­քը, մար­գա­րե, ում ա­նու­նից այ­սօր մու­սուլ­ման­նե­րը սպա­նում են ոչ միայն ան­հա­վատ­նե­րին, այլև ի­րար, ու­րեմն՝ ի­րենց մար­գա­րեին:
Աշ­խար­հում ա­մե­նա­ճիշտ պատ­մու­թյու­նը գր­վում է ա­րյու­նով: ՈՒ ա­րյու­նով գր­վա­ծը ոչ մի գրիչ չի կա­րող ջն­ջել: ՈՒմ ձեռ­քին էլ լի­նի:
Մնա­ցա­ծը ըն­թա­ցիկ է ու ա­նա­վարտ: Եվ ինչ­քան էլ տևի այս պա­տե­րազ­մը, վեր­ջի­նը չի լի­նե­լու: Թուր­քիան, Ադր­բե­ջա­նի մի­ջո­ցով, հար­ձակ­վեց մեզ վրա, ո­րով­հետև հա­մա­րեց թույլ օ­ղակ, ո­րով­հետև վս­տահ էր, որ «իր բա­րե­կամ» Պու­տի­նը ռու­սա­կան զեն­քի ողջ հզո­րու­թյամբ չի կանգ­նի մեր կող­քին ու իր դեմ, կփոր­ձի ա­նել այն, ինչ ա­նում է 48 օր՝ դի­վա­նա­գի­տու­թյուն է խա­ղում: Ես խոր սրտ­խառ­նուք ու­նեմ ո­մանց «խոր ան­հան­գս­տու­թյու­նից», ո­մանց խոր բթու­թյու­նից, ո­մանց խոր խլու­թյու­նից: Այս պա­տե­րազ­մը վեր­ջի­նը չի լի­նե­լու, քա­նի դեռ ՄԱԿ-ում նս­տած են պաշ­տո­նյա­ներ, որ «խոր ան­հան­գս­տու­թյու­նից» բա­ցի ու­րիշ խո­րու­թյուն չու­նեն, քա­նի դեռ ՄԱԿ-ի Անվ­տան­գու­թյան խոր­հր­դում նս­տած է Մեծ Բրի­տա­նիան ու պաշտ­պա­նում է իր շա­հը՝ ար­գե­լա­կե­լով խա­ղա­ղու­թյա­նը նպաս­տող որևէ բա­նաձևի ըն­դու­նում: ՈՒ Մեծ Բրի­տա­նիա­յի ՇԱ­ՀԸ գե­րա­կա շահ է՝ Մեծ Բրի­տա­նիան հա­վա­սար է «Բրի­թիշ Պետ­րո­լեու­մին», կամ էլ Չեր­չի­լից մնա­ցած ցավն է ու­զում մո­ռա­նալ Գա­լի­պո­լիի խայ­տա­ռակ պար­տու­թյան ու կո­րուստ­նե­րի հա­մար. հին անգ­լիա­կան ա­սույթ է՝ համ­բու­րիր ձեռ­քը, որ բամ­փե­լու է գլ­խիդ, ե­թե չես կա­րող կտ­րել:


Եվ վեր­ջա­պես՝ այս պա­տե­րազ­մը մեզ սո­վո­րեց­րեց մեր շա­հը պաշտ­պա­նել: ԱԶ­ԳԱ­ՅԻՆ շա­հը: Բա­նաձևել այն, ինչ 30 տա­րի չենք ա­րել: ՈՒ երբ այս պա­տե­րազ­մը մեզ նաև ԻՆՔ­ՆԻՇ­ԽԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ տա, մենք ենք կտ­րե­լու բո­լո­րի ու բո­լոր ձեռ­քե­րը, որ փոր­ձե­լու են մեզ հար­վա­ծել: Պատ­մու­թյու­նը «ե­թե»-ներ չըն­դու­նող դա­ժան ժա­մա­նա­կագ­րու­թյուն է, որ­տե­ղից սո­վո­րա­բար ջն­ջում ենք՝ ինչ չենք ու­զում հի­շել ու հի­շում ենք՝ ինչ հա­ճո է մեզ, բայց ի­րա­կա­նու­թյու­նը մեր ընտ­րու­թյու­նից չի փոխ­վում ու ժա­մա­նակ­նե­րի մեջ պար­բե­րա­բար վե­րա­դառ­նում է մեզ, որ հաս­տա­տի իր գո­յու­թյու­նը: ՈՒ հի­մա մենք պի­տի հաս­տա­տենք մեր գո­յու­թյու­նը՝ ի­րա­կա­նու­թյան մեջ այն­քան ու այն­պես, ինչ­քա­նի ուժ ու խելք ու­նենք: Այս­տեղ ու հի­մա: Սա է ճշ­մար­տու­թյու­նը: Տաս­նա­մյակ­նե­րով տր­վել ենք ինք­նա­խա­բեու­թյան ու ստի տի­րա­ժա­վոր­ման, իսկ բու­մե­րան­գը պտտ­վում է ու ընտ­րում թի­րա­խը:


Այս պա­տե­րազ­մից հե­տո փոխ­վե­լու են ԱԶ­ԳԱ­ՅԻՆ ԿԵ­ՑՈՒ­ԹՅԱՆ ՉԱ­ՓԱ­ՆԻՇ­ՆԵ­ՐԸ: Այս պա­տե­րազ­մը ա­րյու­նով մաք­րեց կեղծ ու հնա­րո­վի չա­փա­նիշ­նե­րը ու թո­ղեց ՄԻԱԿ ճշ­մար­տու­թյու­նը: Այս պա­տե­րազ­մը ա­պա­ցու­ցեց, որ հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին տունն է հա­յոց, ու բո­լոր հին ու նոր ա­ղան­դա­վոր­նե­րը ա­նե­լիք չու­նեն Հա­յաս­տա­նում: Ա­ռա­վել ևս՝ իշ­խա­նու­թյան մեջ, որ­տեղ միակ չա­փո­րո­շի­չը պետք է լի­նի ու լի­նե­լու է հայ մնա­լու ու հզո­րա­նա­լու ու­նա­կու­թյու­նը: Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին այ­սօր կռ­վի դաշ­տում է գրում իր պատ­մու­թյու­նը, որ հե­տո պի­տի ու­սու­ցան­վի դպ­րո­ցում: ՈՒ դա ԱԶ­ԳԱ­ՊԱՀ­ՊԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ԴՊ­ՐՈՑ է բո­լոր բու­թե­րի հա­մար: Այ­սօր ու այս­տեղ հայ բժիշկն ա­պա­ցու­ցում է, որ ա­ռաջ­նագ­ծի ա­ռա­ջին զին­վորն է, որ սպա­նում է մա­հը ու կյանք հաս­տա­տում, որ զին­վո­րի հետ սպան­վում է, որ զին­վո­րին փր­կի: ՈՒ դա Ա­ՌՈՂ­ՋԱ­ՊԱ­ՀՈՒ­ԹՅԱՆ հա­մա­կար­գա­յին լա­վա­գույն բա­րե­փո­խումն է՝ ընդ­դեմ բո­լոր բու­թե­րի, որ ի­րենց խն­դի­րը հի­վան­դա­նոց փա­կելն ու հա­մա­կարգ քան­դելն էին դարձ­րել: Այս պա­տե­րազ­մը ա­պա­ցու­ցեց, որ մենք այլևս պար­տա­վոր ենք մեզ­նից խե­լոք լի­նել, ո­րով­հետև երբ այս­տեղ ու հի­մա ֆի­զի­կա­յի ինս­տի­տու­տում ԸՆ­ԴԱ­ՄԵ­ՆԸ զին­վոր­նե­րի հա­մար ցանց են հյու­սում, 30 տա­րի ԳԻ­ՏՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ գի­տու­թյուն չի ե­ղել: Իսկ պար­տա­վոր է: ՈՒ դա հնի կամ նո­րի, սևի կամ սպի­տա­կի խն­դիր չէ, դա ԽՆ­ԴԻՐ դնե­լու խն­դիր է: Երբ խն­դիր է դր­վում ինք­նա­պահ­պա­նու­թյու­նը, ոչ թե գի­տու­թյան զար­գա­ցու­մը, հետևան­քը գի­տու­թյան ոչն­չա­ցումն է: Այս պա­տե­րազ­մը հս­տա­կում ու բևե­ռաց­նում է ա­ռօ­րյա­յի պատ­կե­րը և կազ­մում ա­նե­լիք­նե­րի շար­քը: Այ­լա­պես ա­նի­մաստ է այս ու այն դես­պա­նա­տան, մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյան դեմ կո­չեր հն­չեց­նե­լը: Նրանք վաս­տա­կել են ի­րենց խուլ, կույր, համր լի­նե­լու ի­րա­վուն­քը, երբ մենք մեր երկ­րում ապ­րել ենք հենց այդ­պես: Երբ մեր եր­կի­րը ի­րեն այդ­պես է պա­հել մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում: Նրանք վե­րա­դարձ­նում են ման­րադ­րա­մը: ՈՒ դա է ճշ­մար­տու­թյու­նը, որ այլևս չպի­տի լի­նի մե­րը: Լա­վա­գույն տղեր­քը այ­սօր դա են սո­վո­րեց­նում՝ կռ­վե­լով՝ ինչ­պես չի կռ­վում աշ­խար­հի ոչ մի բա­նակ: Եվ այ­սօր հայ զին­վո­րի ձեռ­քին փայ­տի կտորն էլ կա­րող է կրա­կել, ո­րով­հետև կռ­վում է ո­գին ու հաղ­թում է ո­գին:


…Մենք դար­ձել ենք Կով­կա­սի Սցիլ­լան ու Խա­րիբ­դան, ու ոչ մի հոր­դա մեր դար­պաս­նե­րով չի անց­նե­լու: Եր­բեք: Ո­րով­հետև մենք կռ­վում ենք մեր երկ­րա­յին ու երկ­նա­յին զոր­քով, իսկ դա ուժ է, որ երկ­րում չի կա­ռա­վար­վում:


Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. 1. Նո­յեմ­բե­րի 8-ին Իլ­համ Ա­լիևը հայ­տա­րա­րեց, որ «ա­զա­տագ­րել է» Շու­շին ու «շու­շա­ցի­նե­րին» շնոր­հա­վո­րեց պատ­մա­կան հաղ­թա­նա­կի առ­թիվ, հա­ջորդ շնոր­հա­վո­րան­քը Էր­դո­ղա­նից էր: Մա­յի­սի 8-ի փո­խա­րեն նո­յեմ­բե­րի 8 «հնա­րե­լը» չան­ցավ: Շու­շիում թուր­քի վրա կրա­կում է ա­մեն քար: ՈՒ այդ պատ­ճա­ռով է Էր­դո­ղա­նը Պու­տի­նին ա­ռա­ջար­կում «աշ­խա­տան­քա­յին խումբ» ստեղ­ծել, այդ պատ­ճա­ռով է Հա­մա­յից հե­ռա­նում ու թույլ տա­լիս, որ պա­տե­րազ­մում ա­ռա­ջին ան­գամ Սի­րիա­յի դրոշ բարձ­րա­նա Սի­րիա­յի տա­րած­քում՝ սրանք ա­ռա­ջարկ­ներ են Պու­տի­նին՝ Ար­ցա­խը «զի­ջե­լու»:
ԱՄՆ-ը հա­մա­րյա մեկ շա­բա­թում նա­խա­գահ ընտ­րեց: 46-րդը՝ Ջո Բայ­դե­նին, որ հուն­վա­րի 22-ից է անց­նե­լու պար­տա­կա­նու­թյուն­նե­րի կա­տար­մա­նը: Փաս­տա­ցի՝ նա­խա­գա­հա­կան սկան­դա­լա­յին ընտ­րու­թյուն­նե­րը ԱՄՆ-ին տևա­կան ժա­մա­նա­կով հա­նե­ցին աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խա­ղե­րից, բայց չի նշա­նա­կում, որ Վա­շինգ­տո­նը խա­ղից դուրս է: Հան­րա­պե­տա­կան Թրամ­փը չօգ­տա­գոր­ծեց Ար­ցա­խը ճա­նա­չե­լու իր պատ­մա­կան շան­սը, դե­մոկ­րատ Բայ­դե­նից սպա­սե­լիք­նե­րը մեծ են՝ հաշ­վի առ­նե­լով նրա ա­ռա­ջին ու­ղեր­ձը: Նա խոս­տա­ցել է ԱՄՆ-ին վե­րա­դարձ­նել իր մի­ջազ­գա­յին հե­ղի­նա­կու­թյու­նը, բե­կա­նել Թրամ­փի մի­ջազ­գա­յին հա­մա­ձայ­նագ­րե­րից դուրս գա­լը: Դա ի­րա­վի­ճակ է փո­խում: ԱՄՆ-ը վե­րա­դառ­նում է մեծ քա­ղա­քա­կա­նու­թյուն, ու հա­յե­րիս հա­մար կարևոր է, որ նա վե­րա­գոր­ծար­կի Ադր­բե­ջա­նին զեն­քի վա­ճառքն ար­գե­լող 907 բա­նաձևը, պատ­ժա­մի­ջոց­ներ սահ­մա­նի Թուր­քիա­յի ու Ադր­բե­ջա­նի նկատ­մամբ՝ վարձ­կան­նե­րի մի­ջո­ցով մի­ջազ­գա­յին ա­հա­բեկ­չու­թյու­նը ֆի­նան­սա­վո­րե­լու ու պա­տե­րազմ­ներ հրահ­րե­լու հա­մար:


Հու­սանք, որ Է­մա­նուել Մակ­րոնն էլ Ֆրան­սիա­յում հա­կաիս­լա­միս­տա­կան պայ­քա­րին զու­գա­հեռ՝ քայ­լեր կձեռ­նար­կի աշ­խար­հում ար­մա­տա­կան իս­լա­միստ­նե­րի դեմ պայ­քա­րում:
Շու­շին խոր­հր­դա­նիշ է ու Շու­շին հա­րա­զատ է, բայց ոչ պայ­քարն է ա­վարտ­վում Շու­շիով, ոչ պա­տե­րազ­մը, ոչ հա­յու­թյու­նը: Մենք Կարս ենք կորց­րել ու այլևս ի­րա­վունք չու­նենք մեր բեր­դե­րի բա­նա­լի­նե­րը հանձ­նել՝ ում էլ լի­նի: Այս խե­լա­գար պա­տե­րազ­մը մեր դա­րա­վոր պայ­քա­րի մի դր­վագն է միայն մեր ա­զա­տու­թյան, ինք­նիշ­խա­նու­թյան ու հա­յա­պահ­պա­նու­թյան հա­մար: Հաղ­թա­կան դր­վա­գը, ո­րով­հետև Հա­յաս­տանն ու հա­յե­րը միշտ են ոս­կոր ե­ղել Ան­կա­րա­յի կո­կոր­դին: Հի­մա ար­դեն՝ թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մի՝ մո­ջա­հե­դա­կան հո­վա­նո­ցի տակ: Մեզ հնա­րա­վոր չէ կուլ տալ ոչ «Բայ­րաք­թա­րով», ոչ իս­րա­յե­լա­կան «Հա­րոփ­նե­րով», մենք կորց­րել ենք մեր դաշ­տա­վայ­րե­րը ու դեմ ա­ռել մեր լեռ­նե­րին, ո­րոնք որ­քան գետ­նի վրա են, այն­քան գետ­նի տակ ու եր­կն­քում: Այս խե­լա­գար պա­տե­րազ­մը մեզ դարձ­նե­լու է ա­վե­լի պրագ­մա­տիկ ու ա­վե­լի ու­ժեղ: Մենք ու­րիշ պա­տաս­խան չու­նենք աշ­խար­հին, որ ա­մեն ինչ գնա­հա­տում է իր նեղ­լիկ պա­տու­հա­նից ու վա­խե­նում է լայն բա­ցել փեղ­կը, որ քա­մուց չմր­սի: Քա­մին քշում է ա­վե­լոր­դը ու բա­ցում ա­պա­գա­յի դու­ռը: Սցիլ­լան ու Խա­րիբ­դան ողջ են ու հա­վեր­ժա­կան: Ողջ լե­րուք:


Հ. Գ. 2.Հոդ­վա­ծը գր­վել է նո­յեմ­բե­րի 9-ի կե­սօ­րին, Ո­ՉԻՆՉ փո­խել հարկ չեմ հա­մա­րում։

Դիտվել է՝ 9245

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ