Կորոնավիրուսի հակամարմինները նվազում են ընդամենը մեկ ամսից՝ հաստատում է նոր հետազոտությունը, և դա կարող է հարված դառնալ աշխարհի՝ պատվաստանյութի հետ կապված հույսերին՝ գրում է Լիզի Ռոբերտսը: Եթե հակամարմինները ժամանակի հետ նվազում են, դա կարող է նշանակել, որ պատվաստանյութի ստեղծած իմունիտետը նույնպես կանհետանա, որ պատվաստանյութը դարձնում է նվազ արդյունավետ կամ պահանջում է բազմակի իմունացում: Չինաստանի Նանկինի համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները նոր հետազոտության մեջ հետևել են 19 միջին ծանրության և 7 ծանր պացիենտների Covid-19-ի արձագանքին՝ հիվանդության սկզբից 7 շաբաթ: Նրանք պարզել են, որ պացիենտների մեծ մասի դեպքում մշակվում են հակամարմիններ, բայց միայն փոքր մասի դեպքում՝ ակտիվությունը չեզոքացնող հզոր մակարդակով հակամարմիններ, իսկ յուրաքանչյուր հինգերորդը (20%) իմունային ոչ մի պատասխան չունի: PLOS Pathogens-ում հրապարակված ուսումնասիրությունը նաև ցույց է տալիս, որ հիվանդանոցից դուրս գալուց հետո 3-4 շաբաթից ապաքինված հիվանդների հակամարմինների չեզոքացնող ակտիվությունը նշանակալից նվազում է: Ադապտիվ արձագանքի ընկալումը, երբ օրգանիզմը հակամարմիններ է մշակում, որ հատուկ կապվում են Sars-CoV-2-ին՝ Covid-19 ունեցող պացիենտների դեպքում, հիմնարար տեղեկություններ է տալիս բուժման արդյունավետ մեթոդների և կանխարգելիչ պատվաստանյութերի համար: Լոնդոնի Թագավորական քոլեջում անցկացված նախորդ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 96 մասնակիցների 60% հզոր իմունային պատասխան են ունեցել Covid-19-ին վարակի պիկին, իսկ 3 ամսից՝ 17%:
Լիզի Ռոբերտս, The Telegraph
Հ.Գ. Եթե կորոնավիրուսից ապաքինվածների օրգանիզմում հակամարմինները պահպանվում են այդքան կարճ, ի՞նչ կարող է մեզ տալ պատվաստանյութը: Ստացվում է՝ կա երկու ելք՝ կամ ԱՀԿ-ն, ՄԱԿ-ը սխալ շեշտադրում են արել՝ ուշադրությունը բևեռելով պատվաստանյութի ստեղծման վրա, կարևորը բուժումը գտնելն էր, կամ՝ պատվաստանյութը դառնում է դեղ, որ մարդիկ ստիպված են ընդունել 2-3 ամիսը մեկ: Դատելով փաստից, որ պատվաստանյութի կողմնակի հետևանքները փորձարկումների կարճ ժամանակի պատճառով՝ ուսումնասիրված չեն, այդ «դեղը» հետագայում կարող է շատ ավելի վտանգավոր լինել, քան բուն հիվանդությունը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ