Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ. «Բազումք են կոչեցեալք, և սակավ են ընտրեալք»

Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ. «Բազումք են կոչեցեալք, և սակավ են ընտրեալք»
03.02.2013 | 10:57

Այսպես ուրեմն, ազգը պիտի ընտրի իր առաջնորդին: Առաջնորդը նա՞ է, ում հետևից գնում են, թե՞ նա է, ով առջևից է գնում: Բառախաղ չեմ անում, պարզապես ես մեծ տարբերություն եմ դնում դրանց միջև՝ առջևից գնացողը պիտի վստահ լինի, որ իր հետևից եկողները շարունակելու են գալ, և Առաջնորդի հետևից գնացողն էլ կասկած չպիտի ունենա իր անցնելիք ճանապարհի ճշմարիտ լինելու վրա: Առջևից գնացողը պիտի հետևողներ ունենա, ովքեր նրան հետևում են այն հավատով, թե նրա ընտրածը Առաքյալի ճանապարհ է բռնել, և այդ ճանապարհն անցնելու է առաջին հերթին որպես ժողովրդի՛ ծառա: Ծառան այն մարդկանց, ովքեր հետևում են իրեն: Այս պարագայում ծառան Ծառայող է՝ այդ բառի ամենահումանիտար իմաստով՝ ծառայել ժողովրդին, ծառայողը լինել իր կոչումի: Իսկ կոչումը Առաջնորդ լինելն է, և այդ կոչումը ընտրության ճանապարհով տրվում է հենց նրանց կողմից, ովքեր պատրաստ են հետևել իրեն:

«Զկենունք նոր մարդը»: Սա Ներսես Շնորհալու հորդորն է:

Դիտվել է՝ 6498

Մեկնաբանություններ