Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Դա պարզապես նրա «հոբբին» է

Դա պարզապես նրա «հոբբին» է
19.10.2012 | 15:44

«Իրատես de facto»-ի թիվ 65 (16.10.2012) «Ձեզ ձեռ ա տալիս, մեզ` ոչ» (http://www.irates.am/hy/1350373703) հրապարակման մեջ Իջևանի տեխնիկումի մաթեմատիկայի մասնագետ Զավեն Ալավերդյանն անհիմն հերյուրանք է տարածել իմ հասցեին, և դա այն պարագայում, երբ ես տվյալ ժամանակահատվածում բացակայում էի հանրապետությունից և նրան այդ ընթացքում, բնականաբար, չէի կարող հանդիպել։

Տեղեկացնեմ, որ Իջևանի քաղաքապետարանը հանրության հետ աշխատում է ազատ ու թափանցիկ և բնակչին մտահոգող խնդրին արագ արձագանքում է։ Վկան` նույն Զավեն Ալավերդյանը, ով, որպես բնակիչ, մասնակցում է ավագանու բոլոր նիստերին։
Իսկ թե որն է նման անհիմն ու անհասցե նյութ գրելու դրդապատճառը, դա գիտի ցանկացած իջևանցի, ով ճանաչում է Զավեն Ալավերդյանին։ Դա պարզապես նրա «հոբբին» է։


Սուրեն ՄԱՆՈՒԿՅԱՆ
Իջևանի փոխքաղաքապետ

Դիտվել է՝ 26215

Մեկնաբանություններ