«Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ։ Նրանք մահանում են ավելի ու ավելի մահացու շոգից, քանի որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Երկիրը բոլորի համար և ամենուր դառնում է ավելի շոգ ու վտանգավոր։ Պաշտոնական տվյալներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։               
 

Ցուցահանդես` նվիրված Երևանին (ֆոտոշարք)

Ցուցահանդես` նվիրված Երևանին (ֆոտոշարք)
08.10.2012 | 16:57

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը շարունակում է միջթանգարանային համագործակցության ծրագիրը` համատեղ ցուցադրություններ կազմակերպելով քույր-թանգարանների հետ: Ծրագրի շրջանակում հոկտեմբերի 11-ին կբացվի «Երևան. հայացք ապագայից» ցուցահանդեսը, որը կազմակերպվում է Երևանի պատմության թանգարանի հետ և ազդարարում 2012-ի Էրեբունի-Երևան տոնակատարությունների սկիզբը:

Կենտրոնի հանրային կապերի և մարքեթինգի պատասխանատու Լիլիթ Սոխակյանը տեղեկացրեց, որ ցուցադրությանը ներկայացված են հայազգի մեծանուն արվեստագետների գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ` անցյալ դարի առաջին կեսի երևանյան համայնապատկերներով: Միևնույն ժամանակ ընդգրկված են ժամանակակից Երևանի տարբեր լուսանկարներ, որոնք խորհրդանշում են մեր քաղաքի առաջընթացը:
«Վստահ եմ, որ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում նորովի ներկայացված Երևանի պատմության թանգարանն է՛լ ավելի հասանելի կդառնա արվեստասեր հասարակությանը, ինչպես այս ցուցադրության ընթացքում, այնպես էլ ծրագրի ավարտից հետո»,- նշում է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
Հավելենք, որ «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահի մուտքն անվճար կլինի հանրության համար հոկտեմբերի 12-14-ին: Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 16-ը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Արարատ Ղարիբյան
  • Գաբրիել Գյուրջյան
  • Մարտիրոս Սարյան
  • Լուսանկարը՝ Ասատուր Եսայանցի
  • Լուսանկարը՝ Ասատուր Եսայանցի
Դիտվել է՝ 10098

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ