-
24.09.2012|
02:01
Բելառուսում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում, երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, մասնակցել է ընտրողների 74,3 տոկոսը։ Ընդդիմության և ոչ մի թեկնածու խորհրդարան չի անցել։
-
24.09.2012|
01:59
ԱՄՆ Սենատն ընդունել է բանաձև, որն Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին ազատազրկած իշխանությունների դեմ քաղաքական պատժամիջոցներ կիրառելու սպառնալիք է պարունակում։
-
24.09.2012|
00:54
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում վերջին օրերին չորս լրագրող է սպանվել։ Սպանված վերջին լրագրողը տեղի ռադիոկայանի աշխատակից Հասան Յուսուֆ Աբսուջեն է։
-
22.09.2012|
18:50
Վենեսուելայի նախՎենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը միլիոնավոր տպաքանակով լույս է ընծայելու իր հուշերը։ ագահ Ուգո Չավեսը միլիոնավոր տպաքանակով լույս է ընծայելու իր հուշերը։
-
22.09.2012|
18:48
Ամերիկյան անօդաչու սարքի կողմից Պակիստանի Հյուսիսային Վազիրիստան շրջանի վրա կատարված հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել։
-
21.09.2012|
15:37
Պակիստանում «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ հրավիրված բողոքի ակցիայի ժամանակ բախում է տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև։
-
21.09.2012|
15:33
Միացյալ Նահանգներն ավարտել է Աֆղանստանից իր 33 հազար զինծառայողների դուրսբերման գործընթացը, որը լրացուցիչ ուղարկվել էր այնտեղ մոտ երկու տարի առաջ՝ «Թալիբան» շարժման գրոհայինների աճող ակտիվությանը հակազդելու նպատակով։
-
21.09.2012|
15:29
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ արաբական երկրների կառավարությունների տապալումը հանգեցրել է քաոսի և ոչ թե ժողովրդավարության ու ազատության։
-
20.09.2012|
03:20
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Ալի Ակբար Սալեհին այսօր կժամանի Դամասկոս։
-
20.09.2012|
03:18
Մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանը, որի օրակարգում ավելի քան 150 հարց է, այդ թվում՝ կայուն զարգացման հեռանկարները, խաղաղության և անվտանգության ամրապնդմանը, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի պահպանմանը, ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր։