ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստանի քաղաքական դաշտը նման է գավառական արոտավայրի, որտեղ գործում է միայն փողի, քյարի տրամաբանությունը

Հայաստանի քաղաքական դաշտը նման է գավառական արոտավայրի, որտեղ գործում է միայն փողի, քյարի տրամաբանությունը
29.01.2024 | 20:42

Հայաստանի քաղաքական դաշտում չկան լիբերալներ, ազգայնականներ, սոցիալիստներ, անարխիստներ: Կան քվազի լիբերալներ, քվազի ազգայնականներ, քվազի անարխիստներ ու քվազի սոցիալիստներ:

Հազարավոր մարդկանց ապրելու իրավունքը խախտվեց, ոչ մի լիբերալ ծպտուն չհանեց:

Եկած օրվանից Փաշինյանը ձգտեց իր ձեռքում կենտրոնացնել իշխանության բոլոր թևերը՝ անարխիստները մեռած էին: Պառլամենտը շրջանցելով բարձրացնում էր նախարարների աշխատավարձները՝ սոցիալիստները քնած էին:

Արտաքին գործոց նախարարը մեղադրվեց թուրքական հատուկ ծառայությունների բոզը լինելու մեջ՝ ազգայնականներն ասում են, որ դա փոքր հարց է, որպեսզի պառլամենտում բարձրացնեն:

Հայաստանի քաղաքական դաշտը նման է գավառական արոտավայրի, որտեղ գործում է միայն փողի, քյարի տրամաբանությունը:

Հայաստանում բացակայում է նաև իրավական համակարգը: Ժուռնալիստների ճնշող մեծամասնությունը գցված են քաղաքական կուսակցությունների, գլխավորապես, Հանրապետականի դռները:

Արհեստակցական միություններ չկան, դատարանները վերածվել են յուրայիններին պահելու, օտարներին պատժելու միջոցի:

Հատուկ ծառայությունները Սերժիկի ժամանակվանից դարձել են վուայերիզմով՝ այլոց սեռական կյանքին հետևող կանտորա:

Հայաստանում չկա քաղաքական իշխանություն, կան հանցավոր խմբեր, որոնք ունեն որոշակի ազդեցություններ: Փաշինյանի խմբի ազդեցությունը դրանցից ամենամեծն է:

Հայաստանում լռեցվում է ճշմարտությունը, մերժվում է լոգիկան:

Այս կեղտը կամ մաքրելու է հայը, կամ այն իր ձևով իրականացնելու է օտարը:

Իսկ մինչև 2018 թվականի հեղափոխական ֆարսի հանգամանքները չբացահայտվեն, մեղավորները չկանգնեն դատարանի առաջ, հա անկում ենք ապրելու, հա պատժվելու ենք, այդ թվում՝ թուրքի ձեռքով:

Հային պետք է փրկել հայի երախից:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2580

Մեկնաբանություններ