ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Մեզ օդի և ջրի պես պետք են միջազգային քրեական իրավունքի գիտակներ

Մեզ օդի և ջրի պես պետք են միջազգային քրեական իրավունքի գիտակներ
25.07.2023 | 14:40

Եթե, ըստ որոշ գործիչների, տարածքային ամբողջականությունը բացառում է ազգային ինքնորոշումը, ապա աշխարհում պետք է լիներ 51 պետություն:

Ճիշտ այնքան, որքան եղել է ՄԱԿ-ի կողմից տարածքային ամբողջականությունը ճանաչելու պահին:

Իսկ տարածքային ամբողջականությունը՝ Արցախն Ադրբեջանի կազմում զուգահեռ ճանաչելը նշանակում է միայն մի բան՝ չտեսնելու տալ, որ Արցախում սեփական ազգի ներկայացուցիչները միջազգային իրավունքին հավատարիմ, դեռևս 32 տարի առաջ ինքնորոշվել են:

Աշխարհն այսօր ճանաչում է Կոսովոն, որտեղ անգամ դասական իմաստով հանրաքվե չի եղել, իսկ ճանաչել է ոչ միայն զուտ քաղաքական երկակի ստանդարտների տեսանկյունից, այլև նրա համար, որ Կոսովոյում չի գտնվել ինքնորոշումը կասկածի տակ դնող որևէ մեկը:

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.Գ. Այս օրերին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական թիմը միջազգային Նյուրենբերգյան դատախաղում 100 պետությունների թիմերի մեջ գրավել է 1-ին տեղը (սա վատ նորություն է միայն հայրենական բուհերը սոսկ միջազգային վարկանիշի աղյուսակով գնահատողների համար): Սրտանց շնորհավորում եմ մեր ուսանողներին և այդ հաղթանակի համար հսկայական ջանքեր գործադրած դասախոսներին ու ֆակուլտետի դեկան պարոն Ղազինյանին: Այս հաղթանակը կարևոր է, քանզի մեզ օդի և ջրի պես պետք են միջազգային քրեական իրավունքի գիտակներ՝ նկատի ունենալով Ալիևի մեծ ախորժակով նկրտումները, որոնք ապագայում սպասել չեն տա:

Դիտվել է՝ 5406

Մեկնաբանություններ