Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Մերկելը Մինսկին կոչ է արել դադարեցնել բռնաճնշումներն ու ազատ արձակել քաղբանտարկյալներին

Մերկելը Մինսկին կոչ է արել դադարեցնել բռնաճնշումներն ու ազատ արձակել քաղբանտարկյալներին
06.02.2021 | 20:56

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 6-ի տեսաուղերձով Բելառուսի իշխանություններին կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնաճնշումներն ու ազատ արձակել քաղբանտարկյալներին։

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Մերկելը համերաշխություն է հայտնել ցուցարարներին, ասելով` Բելառուսի իշխանությունները հույս ունեն, որ աշխարհը հերթական անգամ կմոռանա այդ համարձակ մարդկանց մասին, ինչը չպետք է թույլ տալ: «Գերմանիան և Եվրամիությունը ապագայում ևս պատասխանատվության կկոչեն Բելառուսում մարդու իրավունքները խախտող մեղավորներին», - ասել է նա։

Մերկելը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Գերմանիան և Եվրամիությունը չեն ճանաչում 2020-ի օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների արդյունքները, քանի որ դրանք ազատ, արդար և ժողովրդավար չեն անցկացվել։

Դիտվել է՝ 2410

Մեկնաբանություններ