38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Պայքարող տգիտություն

Պայքարող տգիտություն
22.05.2024 | 22:50

Հայտնի անձն այսօր ասել է, նկատի ունենալով եկեղեցին, որ «Կեսարիայում օծվում էին, գալիս էին ՀՀ-ում դառնում ազդեցության գործակալ»:

Պատմության մասին բացարձակ անտեղյակություն՝ տգիտությունը մանիպուլյացիայի աստիճանի հասցված։

Բացատրեմ, թե ինչու էին հայ եպիսկոպոսները գնում Կեսարիա՝ օծվելու։

1. Այն ժամանակ քրիստոնեական աշխարհում կար 6 նվիրապետական աթոռ՝ Ալեքսանդրիա, Հռոմ, Եդեսիա, Կեսարիա, Երուսաղեմ և Անտիոք, հետագայում դրանց միացավ Կոստանդնուպոլիսը։

Նվիրապետական աթոռներ էին կոչվում այն կենտրոնները, որտեղ քարոզել են Հիսուսի աշակերտները, և այնտեղ կային Սուրբ նշխարներ։ Միայն այդտեղ էին կարող եպիսկոպոսներ օծվել՝ այդ աթոռների առնվազն երեք եպիսկոպոսների կողմից։

Կոստանդնուպոլիսն այդ չափանիշներին չէր բավարարում, բայց քանի որ մայրաքաղաք էր, մեծ դժվարությամբ հետագայում նվիրապետական աթոռի կարգավիճակ է ստանում։

Այդ աթոռներից որևէ մեկում եպիսկոպոս օծվելը պարտադիր էր ողջ քրիստոնեական աշխարհի համար։ Այնպես որ, Կեսարիայում հայ եպիսկոպոսների (մի մասը հայ էլ չէր, ասորիներ էին), նաև բոլոր քրիստոնյաների համար պարտադիր պայման էր։ Գրիգոր Լուսավորիչն էլ Կեսարիայից էր, առնվազն մայրը հույն էր, հոր պահը չքննարկենք, հարցեր կան։

2. Այն ժամանակ ոչ միայն Հայաստանի, այլ առհասարակ, բոլոր քրիստոնյա տերությունները մասնակի էին անկախ, բոլորը Հռոմի (Բյուզանդիայի) կայսեր հպատակներն էին («երկնքում՝ մեկ Աստված, երկրում՝ մեկ կայսր» բանաձևով)՝ այս կամ այն սուվերենեության մակարդակով, և չէին կարող ազդեցության գործակալ լինել ըստ սահմանման, որովհետև ուղղակիորեն կայսեր հպատակներն էին, այդ թվում նաև՝ Պապ արքան (արքան հունարեն արխոնտն է՝ հայերեն արտասանությամբ, այդ տիտղոսը նշանակում է կայսեր վասալ, բարձր ինքնավարությամբ):

3. Ինչ էր Պապ թագավորի արածը՝ Հռոմի ազդեցությունից Պարսկաստանի ազդեցության տակ մտնելը, ինչի համար պետք էր եկեղեցին հանել Հռոմի ազդեցության տակից։ Առավել ևս արդեն կար ասորական (կամ պարսկական) եկեղեցու նախադեպը։ Պապը փորձում էր խաղալ Հռոմի և Պարսկաստանի հակասությունների միջև, իր սուվերենեւթյան աստիճանը որոշակիորեն բարձրացնելու համար (ավելի հավանական է՝ Պարսկաստանի ճնշման ներքո), ինչի համար պատժվեց։

Հ.Գ. Որքան անպատասխանատու ու ինքնահավան տգետ պետք է լինի մարդը, որ 4-րդ դարի իրողությունները բերի 21-րդ դար ու մեղադրի մի ողջ ինստիտուտի՝ 1600 տարվա կտրվածքով:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 3064

Մեկնաբանություններ