Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Դառնալու եք անգլիացու մոտ դռնապան աշխատող պակիստանցու օգնական

Դառնալու եք անգլիացու մոտ դռնապան աշխատող պակիստանցու օգնական
15.04.2024 | 15:26

Մեծ Բրիտանիան իր նելեգալներին ուղարկելու է Հայաստան:

Այսինքն, ինչքան անհասկանալի կերպար Բուրկինա Ֆասո, Բանգլադեշ և այլն կա, գալու են լցվեն Հայաստան: էն, որ ասում է՝ 5 միլիոն է Հայաստանում ապրելու, ճիշտ է ասում, ուղղակի հայերը կլինեն 2-րդ, 3-րդ տեղում:

Ու այս ֆոնին ընդդիմադիրներ կան, որ մեզ վախեցնում են, թե բա՝ Հայաստանը դառնալու է ռուսական գաղութ:

Տղաներ և աղջիկներ, դուք դեռ պետք է շատ երազեք, որ ռուսական գաղութ կարողանաք դառնալ, ձեր մտածելակերպով մաքսիմում կամ ենթավիլայեթ եք դառնալու, կամ սպիտակամորթ անգլիացու մոտ դռնապան աշխատող պակիստանցու օգնական:

Ընդդիմադիր օգնական:

Տիգրան Քոչարյան

Դիտվել է՝ 1564

Մեկնաբանություններ