38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Չկա ճգնաժամ կառավարելու ռազմավարություն

Չկա ճգնաժամ կառավարելու ռազմավարություն
04.12.2023 | 08:08

Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանը Գևորգ Պապոյանին հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլի ու հնարավոր ռիսկերի մասին հարց է տալիս, թե Հայաստանն ի՞նչ է անելու, եթե Ռուսաստանը որոշի Հայաստանին մատակարարվող գազի գները հաշվել ոչ բարեկամական երկրների համար նախատեսված սակագներով, փակի Հայաստան եկող տրանսֆերտների ճանապարհը, արգելի տարանցումները դեպի Ռուսաստան և այլն...

Ի պատասխան հնչում է՝ դե, դա կնշանակի, որ մեր մնալը ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում կկորցնի իր իմաստը։

Պետրոսն ասում է՝ դե, եթե մենք ասում ենք, որ դիվերսիֆիկացնում ենք մեր անվտանգային համակարգը, Ռուսաստանն էլ կասի՝ դե տնտեսական մասով էլ անցեք նույն ճանապարհին, այդ դեպքում ի՞նչ է անելու Հայաստանը։

Ի պատասխան Պապոյանն ասում է՝ դե, էդ դեպքում կնշանակի, որ ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն դուրս են գալիս Հայաստանից։

Ու ամբողջ զրույցի ընթացքում այս հարցի պատասխանը չհնչեց։

Սա, կարծում եմ, հենց վերաբերմունք է ՔՊ ընտրող քաղաքացիների նկատմամբ՝ առաջին հերթին։

Հայաստանը, կարելի է ասել, չունի ռազմավարություն նման ճգնաժամ կառավարելու համար, որովհետև Ռուսաստանը եթե նման կերպ որոշի արձագանքել, ապա, ինչպես Պետրոսն ասաց, իսկական տնտեսական կոլապսի կենթարկվի Հայաստանը, որի արդյունքում 6-10 անգամ կթանկանա սահմանին գազի գինը, որը ներկայումս 1000 խ/մ-ի համար մոտ 174 դոլարի կարգի է, իսկ Ռուսաստանը ոչ բարեկամ երկրներին գազի գինը սահմանել է 6-10 անգամ ավելի բարձր։ Սա մեր տնտեսության վրա կործանարար ազդեցություն կթողնի, էլ չասեմ, եթե փակվի միլիոնավոր դոլարների մուտքը տրանսֆերտների տեսքով, հայկական գյուղատնտեսական և այլ ապրանքների մուտքը ռուսական շուկա և այլն։

Հիմա ես էլ կրկնեմ հարցը.

-Ի՞նչ է անելու ՀՀ կառավարությունը, եթե Ռուսաստանը ասի, թե թքած ձեր անդամության վրա, ուզում եք դուրս եկեք, ուզում եք մնացեք, բայց վճարելու եք գազի համար, ասենք, 800$, ապրանք չեք արտահանելու ՌԴ, տրանսֆերտներ չեն գալու Հայաստան և այլն։ Ո՞նց եք ամիսը 100.000 ստացող ընտանիքին, ամիսը 40.000 դրամ թոշակ ստացող տատիկին բացատրելու, թե ԵԱՏՄ-ն գնաց, դրա համար դուք պիտի սառեք, հացի համար երկու անգամ թանկ վճարեք, տրանսպորտի համար 100 դրամի փոխարեն 300 վճարեք։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3462

Մեկնաբանություններ

դարձ կապ