38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Զուտ ազգային ու հավաքական բանականությունը այլևս չի թվում եթերային

Զուտ ազգային ու հավաքական բանականությունը այլևս չի թվում եթերային
23.10.2023 | 08:10

Սենյակումս անսովոր լռություն է։ Դրա համար երբեմն միացնում եմ հեռուստացույցը, որպեսզի ֆոնային աղմուկ լինի աշխատանքի համար։

Ավելի լավ է չմիացնել։ 16 պրոռեժիմական ալիք այնպես են հեղեղում քարոզչական նյութերով, որ կնախանձեր խորհրդային քարոզչությունը Բրեժնևի օրոք։ Ամեն րոպե էկրաններում համազգային պատուհասն է։ Տոտալիտար, անմակարդակ, անուղեղ քարոզչություն՝ նույնչափ անուղեղ, անգաղափար, կամազուրկ քարոզիչների կողմից։ Մարդու սիրտ է խառնում։

Երբեմն այս ալիքներով «լուսաբանում» են տեխնոլոգիական նորություններն արևմտյան քարոզչության կանոններով։ Զռում է մասնավոր ընկերությունների գովազդման միտումը։ Սակայն դա չէ սարսափելին։ Սարսափելին տեղական ՏՏ մասնագետներն են, որոնք բարբաջում են հայերենի կիրառմամբ նոր տեխնոլոգիաներից։ Իբր թե խոսքի ճանաչում ու արհեստական բանականություն են ուզում մշակել հայերենով։

Դուք խելքներդ լրիվ թռցրե՞լ եք։ Ո՞նց եք մշակում առանց հայերեն մեծ տվյալների: Դուք մեկ հաստատություն չունեք Հայաստանում, որ զբաղվում է այդ տվյալների հավաքմամբ։ Ինչքա՞ն պետք է կտրված լինել իրականությունից՝ նման հայտարարություն անելու համար։

Գլուղից մարդ չկա՞, որ հասկանա:

Լաքեյական ծառայություններ եք մատուցում, ժողովրդական լեզվով ասած, փոդրադչիությունն եք անում արևմտյան բիզնեսի համար, շարունակեք անել։

Ձեր կարճ խելքով մի խառնվեք համակարգային խնդիրներին։

Գիտեք ի՞նչ թանկ ու տքնաջան գին պետք է վճարել մեծ տվյալների ձեռք բերման, նրանց ֆիլտրման ու մշակման համար։

Էդ որ խոսում եք ձեր օտարերկրյա պատվիրատուների մասին, տեղյա՞կ եք, թե քանի հարյուր և հազար ինստիտուտ է նրանց երկրներում զբաղվում տվյալների հավաքմամբ։

Էլի եմ կրկնում․ մեկ հաստատություն չունեք Հայաստանում, որ զբաղվում է մեծ տվյալների հավաքմամբ։

Մեկ տարի շարունակ ամիս առ ամիս կրկնում եմ նման կենտրոնների բացման անհրաժեշտությունը ուսումնական հաստատություններում։ Ձայն բարբառոյ յանապատի։

Հետևաբար, ձեզ ոչ մի փող ու վարչական գործիք չի փրկի։ Մի ստեք ու փչեք ԲՏԱ նախարարությունից գրանտներ պոկելու համար։

Կարեն Վարդանյանից հետո, դժբախտաբար, ԱՏՁՄ-ն վերածվել է պիղծ ռեժիմի ամուր ու վստահելի հենարանի։ Նա դադարել է որևէ բան անել Հայաստանի համար։ Մոլագարորեն տրվել է դրսի երկրներին ու վերազգային կորպորացիաներին լաքեյական ծառայություններ մատուցելուն՝ թմբկահարելով իր պիառը աղմկոտ միջոցառումներով, որոնք բացարձակապես անօգուտ են Հայաստանի համար։

Նույն ճակատագիրը սպասվում է բոլոր այն նախագծերին, որոնք ձեռնարկվել են Կարեն Վարդանյանի նախաձեռնությամբ։

Խնդրեմ, Արմաթի օրինակն ամենացայտունն է։ Կարեն Վարդանյանի մահվանից հետո մինչև օրս չի հաջողվում հայերենով ձայնային տեխնոլոգիաները մտցնել Արմաթ, որը կապահովեր ռոբոտների հետ երկկողմանի հաղորդակցությունը հայերենով, ինչքան էլ ջանում ենք այդ շատ թանկ մշակումը տրամադրել անվարձահատույց։ Հայ մանուկներն անմիջապես կհաղթահարեին նորագույն տեխնոլոգիաներն անգլերեն լինելու բարդույթը և կկենտրոնանային ստեղծագործական՝ արարչական գործունեության վրա տասն անգամ մեծ ոգևորությամբ։ Բայց չէ, ԱՏՁՄ անարմատ ու գլոբալիստ «մոդեռնիստները» այլ բան են պլանավորել Արմաթի սաների համար․ պատրաստել էժանագին ու լոյալ աշխատողներ արևմտյան տնտեսության համար։

Կարճ ասած, պիղծ ռեժիմի «արայիկհարությանականությունը» հաղթեց Կարեն Վարդանյանին։

Հետո էլ զարմանում ենք, որ Արմաթը Թումոյի նման ոչ մի հայաստանակենտրոն նպատակի չի ծառայում տարիներ շարունակ։

Բա՛ սրա մասին էր երազո՞ւմ Կարեն Վարդանյանը․․․․

Մի խոսքով, սա համակարգային լուրջ խնդիր է, որը չի լուծվի առանց իշխանափոխության։ Միայն արմատական փոփոխությամբ է հնարավոր դադարեցնել դրսի պետություններին ու վերազգային կորպորացիաներին լաքեյական ծառայություններ մատուցելը, այն Հայաստանի առաջնահերթ քաղաքական գիծ դարձնելը։

Ինչևէ, վերադառնալով մեր բուն թեմային, պետք է ասել, որ մենք հաստատուն քայլերով գնում ենք առաջ, ինչքան էլ բարդ ու ծանր է խնդիրը։ Զուտ ազգային ու հավաքական բանականությունը այլևս չի թվում եթերային։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 6457

Մեկնաբանություններ