38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հետաքրքիր են ֆեյք հայերը (fake – իմա` կեղծ)

Հետաքրքիր են ֆեյք հայերը (fake – իմա` կեղծ)
16.07.2023 | 19:47

Գիտես, աչքովդ տեսել ես, որ ժամանակին մարդու կերպարանք են ունեցել, քո կողքին պայքարել ու ուրախացել են ընդհանուր հաղթանակներով։

Մտածում ես, որ փորձություններին չեն դիմացել, ղառնացել են, կոտրվել, գլորվել են ֆատալիզմի գիրկը՝ ու դրա հետևանքով հանրային դաշտում ընդամենը իրենց, կոտրված, անշառ (իմա` հակազգային) «անձնական կարծիքն են հայտնում»։

Մոտենում ես (իհարկե հեռավար), երբեմնի բարեկամական ձեռքդ մեկնում ես իրեն, հավատացնում ես, որ ուզում ես օգնել, փոսից հանել։

Տեսնում ես, որ ուրախացան, որ հիշեցիր մոռացված անարժանին, թվում է թե բռնեցին, սեղմեցին հիմարաբար մոռացած ձեռքդ։

Կարծում ես, թե հասկացան, բայց քաշվեցին առերես մեղա գալ։

Մեծահոգաբար ասում ես` ոչի՛նչ, մի քիչ դադար տուր, հանգստացիր՝ լավ կլինի։

Հաջորդ պահին մեկ ուրիշ տեղ պատահաբար հանդիպում ես, տեսնում, որ նույն լկտիությամբ սատանի մայլա է գտել՝ քյանդրբազություն է անում։

Հետաքրքիր են (իմա` վտանգավոր) կեղծ հայերը. Շատ չեն, բայց անհասկանալի (իմա` հասկանալի) պատճառներով կտրում են այն ճյուղը, որի վրա նստած են։

Մնում է համոզվես, որ ընդհանուր ճյուղին կիպ կողքիդ նստած իբրև թե հոգսդ են կիսում, բայց իրականում մի կեղտոտ ձեռքով ճյուղն են կտրում, իսկ մյուսով ամուր կառչած, կախված են սատանայի պոչից։

Աջլիկ, թե ձախլիկ …

Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2208

Մեկնաբանություններ