38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Նիկոլ Փաշինյան. Գո՞հ եմ ես արդյոք արդյունքներից, որ արձանագրել ենք կոռուպցիայի դեմ պայքարում: Ոչ, գոհ չեմ

Նիկոլ Փաշինյան. Գո՞հ եմ ես արդյոք արդյունքներից, որ արձանագրել ենք կոռուպցիայի դեմ պայքարում: Ոչ, գոհ չեմ
08.11.2020 | 18:14

Գո՞հ եմ ես արդյունքներից, որ արձանագրել ենք կոռուպցիայի դեմ պայքարում: Ոչ, գոհ չեմ, գերմանական ARD հեռուստաալիքին հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց նաև գիտեմ՝ ինչո՞ւ մենք բավարար չափով արդյունավետ չենք եղել։ Որովհետև, ըստ էության, 20 և ավելի տարիներ կոռուպցիոն իրականության մեջ ձևավորված համակարգերը, մեխանիզմները կառուցվել են կոռուպցիան պաշտպանելու համար: Եվ, այո, այն կառուցակարգերը, որ կան, մենք անընդհատ տեսել ենք, որ մեզ խանգարում են՝ կոռուպցիայի դեմ էֆեկտիվ պայքար մղելու, թալանված փողերի վերադարձին բավարար տեմպ ապահովելու համար: Բայց, միևնույն է, մենք որոշել ենք, որ չենք գնա օրենքից դուրս ճանապարհով։ Մենք կգնանք այս համակարգը և օրենսդրությունը բարելավելու, բարեփոխելու ճանապարհով, ինչը պրոցեսը հասկանալիորեն երկարացնում է», - ասել է նա։


Վարչապետը կարծում է՝ հանրության շրջանում ձևավորվել է կոռուպցիայի դեմ պայքարի ընկալումը, որովհետև, նրա խոսքով, մարդիկ այս ընթացքում տեսնում են հարցեր, որոնք շատ երկար տարիների ընթացքում չեն լուծվել։ «Եվ նրանց գնահատականը հիմա միանշանակ է, որ չեն լուծվել կոռուպցիայի պատճառով: Հայաստանը չունի այլընտրանք։ Այո, մենք պետք է պայքարենք կոռուպցիայի դեմ։ Մենք պետք է կառուցենք ժողովրդավարություն», - ասել է նա՝ ընդգծելով, սակայն, որ այսօրվա օրակարգի թիվ մեկ հարցը Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան է։


«Որը, իհարկե, ունի ազգային անվտանգության կոմպոնենտ։ Բայց ես համոզված եմ, որ այստեղ կա միջազգային անվտանգության կոմպոնենտ, որովհետև այս պրոցեսում սպառնալիք տեսնում է Ռուսաստանը, սպառնալիք տեսնում է Իրանի Իսլամական Հանրապետությունը, սպառնալիք տեսնում են արաբական երկրները, սպառնալիք տեսնում են Եվրամիությունում, սպառնալիք տեսնում են Միացյալ Նահանգներում: Այս երկրներն ունեն բազմաթիվ հակասություններ հարաբերություններում, բայց առնվազն ստեղծված իրավիճակում վարձկանների և ահաբեկիչների ներգրավվածությունը, որի աջակիցը Թուրքիան է, բոլորի կողմից արժանանում է նույն գնահատականի: Հետևաբար, սա միջազգային անվտանգության օրակարգի հարց է», - ասել է Փաշինյանը։ Վարչապետն ընդգծել է՝ ամեն ինչ անում են և կանեն ժողովրդավարությանը չվնասելու համար, «բայց ռազմական դրությունը, չի կարծում, թե ժողովրդավարության լավագույն միջավայրն է: «Հետևաբար, ամեն ինչ պետք է անենք՝ ժամ առաջ ռազմական դրության միջավայրից դուրս գալու և բնականոն կյանքի վերադառնալու համար։ Բայց, ցավոք, դա միայն մեզնից չէ կախված։ Համենայնդեպս՝ մենք մեզնից կախված առավելագույնը կանենք դրա համար», - հավելել Հայաստանի վարչապետը:

Դիտվել է՝ 10113

Մեկնաբանություններ