Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ֆրանսիա՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կողմերը չեն բացառում հրադադարը առաջիկա օրերին

Ֆրանսիա՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կողմերը չեն բացառում հրադադարը առաջիկա օրերին
09.10.2020 | 22:09

Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտի կողմերը չեն բացառում հրադադարը՝ սկսած հոկտեմբերի 9-ից կամ 10-ից՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահի աշխատակազմին՝ հաղորդել է France-Presse-ը: Հոկտեմբերի 9-ի առավոտյան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսով բանակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, նախօրեին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Ելիսեյան պալատից նշել են, որ կողմերը դիտարկում են հրադադարի հնարավորությունը ուրբաթ երեկոյան կամ շաբաթ օրը, սակայն այս հեռանկարն առայժմ շատ փխրուն է: Աշխատակազմից նաև ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտի կարգավորման գործընթացը համակարգվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ: Փարիզը առաջնահերթ խնդիր է համարում բանակցությունների վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Հոկտեմբերի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցությունների է հրավիրել Մոսկվա Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին: Հոկտեմբերի 9-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատեց, որ կողմերը ընդունել են խորհրդակցությունների հրավերը և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կգան Մոսկվա: Հոկտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը TV5 Monde հեռուստաալիքին հարցազրույցում միջազգային հանությանը կոչ արեց լուրջ վերաբերվել Ղարաբաղում կատարվողին ու ճանաչել նրա անկախությունը:
RFI


Հ.Գ. Հրապարակվել է Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքներով հայտարարությունը։
Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարություն
Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.
1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և նրա չափանիշների համաձայն։
2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։
3.Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։
4.Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը:
Փաստացի՝ կարևորը մեզ համար 1-ին և 4-րդ կետերն են, Ադրբեջանի համար՝ 1-3-ը: Հրադադարը պետք է երկու կողմերին էլ, 4-րդ կետով Թուրքիան դուրս է դրվում բանակցային գործընթացից, իմա՝ ավելորդ էր նրա մասնակցությունը պատերազմին և ենթադրվում է, որ պարտավորվելու է հավաքել իր մոջահեդներին ու հեռանալ տարածաշրջանից, բայց դա արդեն Ռուսաստանի ու Ֆրանսիայի գործն է լինելու: 2-րդ կետը՝ ՙԿրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ՚, հնարավորություն է տալու Ադրբեջանին առաջին իսկ օրը խախտել հրադադարը ու մեղադրել հայկական կողմին՝ Թուրքիան այդ փորձը կուտակել է Սիրիայում, երբ հայտարարվում էր հրադադար, հետո թուրքերն կրակ էին բացում քրդերի վրա։ ԱԳ նախարարների 12 ժամյա բանակցություններից հետո Բաքուն դեռ շարունակում է հիթիռակոծել Ստեփանակերտը, իմա՝ պատերազմը ավարտված չէ, և զինադադարը իրոք շատ փխրուն է, ու շատ անկայուն: Զինադադարի պայմանները համաձայնեցնելիս հատկապես կարևոր է կամ 1994-ի զինադադարի պայմանները հիմք ընդունել, կամ 2016-ի Վիեննայի պայմանավորվածությունները: Մնացածը կերևա հընթացս: Հոկտեմբերի 12-ին ԵՄ ԱԳ նախարարները քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հարցը, պայքարը Արցած Հանրապետության ճանաչման համար շարունակվում է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9374

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ