Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Էրդողանի ռազմական արկածախնդրությունները թանկ են արժենում տնտեսության համար. լիրայի վերականգնման շանսերն այժմ հավասար են զրոյի

Էրդողանի ռազմական արկածախնդրությունները թանկ են արժենում տնտեսության համար. լիրայի վերականգնման շանսերն այժմ հավասար են զրոյի
07.10.2020 | 17:05

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Օսմանյան կայսրության հաղթական օրերը վերադարձնելու փորձերը վատ են անդրադառնում ազգային արժույթի վրա և շարունակում են արժեզրկել լիրան, հայտնում է FBS Inc արժութային բրոքերի ֆինանսական շուկայի վերլուծաբան Գասպար Մարկոսյանը:

Նրա խոսքով՝ թուրքական լիրան, որի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ անցած շաբաթ հասել է ռեկորդային ցածր մակարդակի, հավանաբար, մինչև տարեվերջ կհասնի 8 դոլարի՝ պայմանավորված ամբողջ տարածաշրջանը գրավելու Էրդողանի փորձերով։ «Թեև Էրդողանի «Թուրքիան կրկին զորեղ դարձնելու» ջանքերը կարող են ստանալ երկրի բնակչության ավելի աղքատ խավերի աջակցությունը, ռազմական արկածախնդրությունները թանկ են արժենում, ֆինանսական բեռ են ստեղծում լիրայի համար և Թուրքիան դարձնում աղքատ, փակ ազգ»,- ասել է Մարկոսյանը:
Վերլուծաբանը հավելել է, որ, Սիրիա զորք ուղարկելով և Թուրքիային ներքաշելով Լիբիայում քաղաքացիական պատերազմի և Հունաստանի հետ տարածքային վեճի մեջ, Էրդողանը Թուրքիային ներքաշել է ևս մեկ հակամարտության մեջ, այս անգամ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև։


«Լիրան շարունակելու է արժեզրկվել, Էրդողանը դա երաշխավորում է։ Նույնիսկ եթե նա հրաշքով գիտակցի, թե որքան խոր է Թուրքիային ներքաշել շրջապատող հակամարտությունների ճահիճների մեջ, թուրքական տնտեսությանն արդեն երկարաժամկետ վնաս է հասցվել, և դա ավելի է խորանալու»,-ասել է նա՝ հավելելով, որ «թուրքական լիրայի վերականգնման շանսերը հավասար են զրոյի»։

Դիտվել է՝ 4067

Մեկնաբանություններ